Esem.am-ը գրում է.
Վերջին մեկ ամիսը երիտասարդ երգչուհի Մերի Մնջոյանի համար համերգային ու ճամփորդական է անցել: Անցած ամիս նա Երգի պետական թատրոնի բենդի, Սյուզան Մարգարյանի, Արամոյի, Էռնա Յուզբաշյանի, Գայանե Հովհաննիսյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Սուրեն Առուստամյանի և այլ կատարողների հետ ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնում մասնակցել է «Երգում է 70-ականների Երևանը» խորագրով համերգին:

Համերգից հետո, սակայն, «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը չի շտապել վերադառնալ հայրենիք: Մերին առաջին անգամ էր ԱՄՆ-ում և որոշել է մի քանի օր էլ մնալ այնտեղ ու բացահայտումներ «ամերիկյան երազանքի» գաղտնիքը: «Այդ օրերի ընթացքում եղել եմ Հոլիվուդի աստղերով փողոցում, Դիսնեյլենդում, Մադամ Տյուսոյի թանգարանում, Universal-ում, ինչպես նաև ծովափնյա մի քանի քաղաքներում: Ինձ համար մեծ բացահայտումներով օրեր եմ ունեցել»,- տպավորված ասաց Մերին: Երիտասարդ երգչուհուն զարմացրել է այն, որ ԱՄՆ-ի «Գլենդել» հյուրանոցում բազմաթիվ հայերի է հանդիպել. «Ինձ Հայաստանում էի զգում»:

Միացյալ Նահանգները բացահայտելուց հետո Մերին մեկնել է Մոսկվա, ինչպես ինքը նշեց, մասնակցելու իր Սոնայի՝ Արբատում կայացած մենահամերգին: Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական նորություններին՝ երգչուհին նշեց, որ շուտով պատրաստ կլինի նաև իր տեսահոլովակը, որն իրեն նվեր է` որպես «Հայաստանի ձայնի» հաղթող: «Ճամփորդոթյան պատճառով աշխատանքները մի փոքր հետաձգվեցին: Այժմ երգի ձայնագրության ընթացքն է, կարծում եմ, մինչև ամառ այն ամբողջությամբ պատրաստ կլինի,- ասաց Մերին` նշելով, որ երգը սիմֆոնիկ է,- հեղինակը գյումրեցի կոմպոզիտոր Արմինե Հովհաննիսյանն է, նվագակցում է Սերգեյ Սմբատյանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ