Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում մենեջերներին, մի մասը դրական պատկերացումներով, մի մասն էլ ուղղակի ատելություն է զգում այս մարդկանց հանդեպ: Նրանք մարդիկ են, որոնցից կախված է շատ-շատերի կարիերայի ճանապարհը, գործարարների ֆինանսական վիճակը և այլն: Այս գրառումը նվիրված է մի շարք թոփ-մենեջերների կառավարման մեթոդներին, որոնք հետագայում Ձեզ էլ կօգնեն: Ուրեմն՝

Gillette ընկերության գլխավոր տնօրեն Էլ Զեյենը դասական լիդեր էր, ով շեշտը դնում էր միայն կադրերի վրա: Նա անձամբ ամեն տարի մասնակցում էր իր աշխատակիցների ատեստավորմանը: Իր աշխատաժամանակի 90%-ը Զեյենն անց էր կացնում գրասենյակից դուրս: Պատմում է Զեյենը.

-Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու՞ եմ մշտապես ճանապարհորդում, պատասխանեմ, պարզապես ես ցանկանում եմ մոտ լինել իմ 34 հազ. աշխատակիցներին ամբողջ աշխարհում: Ես ցանկանում եմ վստահ լինել, որ այն մարդիկ, ովքեր Արգենտինայում որոշում են կայացնում, տիրապետում են այն տեղեկատվությանը, որին տիրապետում եմ նաև ես: Նման ճամփորդություններն ինձ թույլ են տալիս ամեն ինչ իմանալ առաջին ճակատից:

Կապ չունի, թե որ տարածաշրջանում է տեղի ունենում նոր ապրանքատեսակի մշակումը, եթե նման միջոցառում կա, ապա Զեյենը պետք է այնտեղ լինի: Նոր թողարկվող բոլոր ապրանքների ուսումնասիրությունը, մշակումն ու ներկայացումը տեղի չի ունենում առանց Զեյենի մասնակցության: Նման միջոցառումները երբեմն թույլ են տալիս հայտնաբերել տաղանդների, ինչը Զեյենի մոտ շատ լավ է ստացվում:

Օրինակ` մի անգամ Զեյենը կազմակերպում է մի սովորական մենեջերի տեղափոխություն Նոր Զելանդիայից դեպի Կալիֆորնիա: Սակայն սկզբում, երբ Զեյենը խոսում է իր մտադրության մասին, Նոր Զելանդիայում գտնվող  Gillette-ի ներկայացուցիչն ասում է, որ այդ աշխատակիցը դժվար ԱՄՆ գնա` շատ է կապված հայրենիքին: Իսկ ի՞նչ արեց Gillette-ի գլխավոր տնօրենը: Նա պարզապես ԱՄՆ-ից մեկնում է Նոր Զելանդիա, զրուցում այդ աշխատակցի հետ, առաջարկում նոր պաշտոն, որից վերջինս չի կարողանում հրաժարվել:

BankAmerica-ի տնօրեն Ռիչարդ Ռոզենբերգն էլ ընդհակառակը, իր ժամանակի մեծ մասն անց է կացնում կոշտ ու խիստ ստանդարտների ներդրման վրա, որը պետք է համապատասխանի ճգնաժամերով ու աշխատակիցների արտահոսքով հարուստ բանկային շուկային:

Ռոբերտո ԳյուիզետաԿոկա-կոլայի նախկին ղեկավար Ռոբերտո Գյուիզետան ավելի ռազմավարական կառավարման ջատագովն էր, քանի որ ուներ մի ծրագիր, ըստ որի բոլոր ռեգիոնալ մենեջերներն ամեն վեց ամսվա ընթացքում երեք օր հավաքվում էին ժողովի: Ժողովի ընթացքում քննարկվում էր մոտակա երեք տարիների զարգացման հեռանկար ունեցող բոլոր ծրագրերը: Ամենատարածված հարցը, որ միշտ տալիս էր Գյուիզետան, հետևյալն էր.

-Երեք տարի հետո ի՞նչ նպատակի ենք հասնելու և ի՞նչ ենք անելու այդ նպատակին հասնելու համար:

Ժողովից ընդամենը երեք շաբաթ հետո, բոլոր ռեգիոնալ մենեջերները մեկնում էին Ատալանտա և ներկայացնում իրենց զարգացման պլանները:

Մայքլ ԴելլDell Computers-ի հիմնադիր Մայքլ Դելլը նույնպես կառավարման ռազմավարական մոտեցումն էր նախընտրում, քանի որ այս ընկերությունում աշխատում են հատուկ պատրաստված մարդիկ, ովքեր օրական պատասխանում են մոտ 50 հազ. հեռախոսազանգերի, հավաքագրում այդ տվյալները, վերլուծում և ուղարկում մենեջերներին: Ամեն ուրբաթ ընկերության մենեջերներն անձամբ պետք է պատասխանեին բոլոր դժգոհ հաճախորդների հարցերին:

-Այս ամենն արվում է նրա համար, որ մեր մենեջերներն ավելի մոտ լինեն հաճախորդներին, լսեն զայրացած հաճախորդի ձայնը և իրենց վրա վերցնեն մեծ պարտականություն` լուծելու բոլոր խնդիրները-ասում է Մայքլ Դելլը:

Բացի այդ, դժգոհ հաճախորդների զանգերի շնորհիվ հնարավոր է նոր գաղափարներ իրականացնել, օրինակ` շատ հաճախորդներ զանգահարում էին Dell և հարցնում հզոր նոթբուքերի արտադրության մասին տեղեկություններ: Հենց այդ փաստն էր Մայքլ Դելլին հուշել, որ հարկավոր է հզոր նոթբուքերի արտադրություն սկսել, որն էլ իսկապես հաջողությամբ է պսակվում:

Գերբ ԿելլահերSouthwest Airlines-ի ղեկավարության կառավարման ոճը նույնպես ուղղված է դեպի աշխատակիցները: Southwest Airlines-ում մի հետաքրքիր կանոն կա` առաջին տեղում աշխատակիցներն են, իսկ երկրորդում` հաճախորդները: Այստեղ թագավորը ոչ թե հաճախորդն է, այլ աշխատակիցը: Ընկերության ղեկավար Գերբ Կելլահերն այցելում է ընկերություն այն ճանապարհով, որով իր աշխատակիցները, մտնում է նույն վերելակը, որով բարձրանում են իր աշխատակիցները: Պատճառը կայանում է նրանում, որ Կելլահերը ցանկանում է ուղղակի մոտ լինել, շփվել իր ենթակա աշխատակիցների հետ: Southwest-ի աշխատակիցներն ավելի հեշտ կարող էին այցելել տնօրենի մոտ, քան գլխավոր մենեջերները:

Կելլահերը երբեմն մասնակցում է իր աշխատակիցների աշխատանքի ընդունման հարցազրույցներին, մասնավորապես բեռնակիրների հարցազրույցն օրինակ նա էր վարում: Կարծում եմ մեզ համար մի քիչ տարօրինակ է, բայց նա սիրում է որքան հնարավոր է ավելի մոտ լինել իր աշխատակիցներին: Կելլահերի սկզբունքը հետևյալն է` սկզբում պետք է ընդունել շփվել սիրող աշխատակցին, այնուհետև սովորեցնել նրան:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել