Ռոնալդուն վերականգնվելու ժամանակ չունի
Մադրիդի «Ռեալի» ընդգծված առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղին, հավաստիացնում է AS պարբերականը:
Չորեքշաբթի օրը ակումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ հարձակվողը ձախ ազդրի հետին մկանի վնասվածք ունի: Դրան հաջորդող օրը ֆուտբոլիստը ակումբի թույլատվությամբ մեկնեց Պորտու, որտեղ հետազոտվեց տեղի կլինիկաներից մեկում:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն վերականգնվելու հնարավորություն ունի միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի համար:
Իսպանիայի Գավաթի եզրափակիչ տեղի կունենա ապրիլի 16-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել