1. Եթե սերը կարողանար դառնալ մեր աստվածը, իսկ կյանքը նրա համար բեմ ծառայեր՝ արժեր հավետ ապրել: Բինի

2. Զայրույթի ընդունակ մարդն ընդունակ է նաև սիրելու: Հյուգո

3. Այն ամենը, ինչ գունավորված չէ սիրով, մնում է դժգույն: Հաուպտման

4. Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչին: Բալզակ

5. Սերը նման է բարի համբավի: Մի անգամ կորսվելով՝ այլևս երբեք չի վերադառնա: Բեն

6. Ով չի սիրում, չի կարող և ատել, ով չի հիանում, չի կարող և արհամարհել, ով ոչինչ չի աստվածացնում, չի կարող և նզովել: Բյոռնե

7. Սերը քաղցր բռնակալություն է, որովհետև սիրողը նրա պատճառած տանջանքները տանում է կամովին: Բոն

8. Երբեմն ձեռքդ երկարացնելով ու ինչ-որ մեկի ձեռքը բռնելով՝ սկիզբ ես դնում մի ողջ ճանապարհորդության, իսկ երբեմն էլ ճանապարհորդությունն այն ժամանակ է սկսվում, երբ ինքդ ես թույլ տալիս, որպեսզի ինչ-որ մեկը բռնի քո ձեռքը: Վերա Նազարյան 

Love Image

9. Բնությունը դժվարին կյանքի բոլոր չարչարանքները հատուցում է սիրո սափորից մի քանի ումպով: Գյոթե

10. Սերն ատելությունից խիզախ է: Գրասիան

11. Սերը հաճախ բանականությունը խլում է նրանից, ով ունի, և տալիս նրան, ով չունի: Դիդրո

12. Սերն առանց հարգանքի չի կարող ոչ հեռու գնալ, ոչ վեր բարձրանալ: Դա մի թևանի հրեշտակ է: Դյումա որդի

13. Սպասումի տանջանքը դժոխք է սիրահարների համար: Բուասի

14. Բոլորն էլ սիրտ ունեն: Գտեք դրան տանող ճանապարհը: Իվեն Լյուիս

15. Բոլոր մարդիկ բանաստեղծ են դառնում, երբ նրանց դիպչում է սիրելիի ձեռքը:  Պլատո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել