168.am-ը գրում է.
Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ անանասի, պապայայի և կիվիի պտուղներում պարունակվում են ֆերմենտներ կամ էնզիմներ, որոնք նպաստում են ճարպերի տրոհմանը և յուրացմանն օրգանիզմում։
Պապայա։ Պարունակում է ենթաստամոքսային գեղձում գոյացող լիպազա ֆերմենտի բուսական նմանակները։ Լիպազան տրոհում է ճարպերը։ Պապայայի պատրաստուկներով բուժում են քրոնիկ փորկապությունը, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբը, այրոցքը։ Հարուստ է վիտամիններով, կալիումով և մագնիումով։ Չոր պապայան պահպանում է օգտակար նյութերը և համը։ (Սեխի օգտակար հատկությունները, պապայա, «168 Ժամ», 12.09.2013թ.)։
Կիվի։ Պարունակում է ակտիդին ֆերմենտ, որը տրոհում է սպիտակուցը և նպաստում է դրա յուրացմանը, լավ է համակցվում մսեղենի հետ։ Կիվին C վիտամինի շտեմարան է, հարուստ է աչքի համար օգտակար կարոտինոիդներով, կալիումով, մագնիումով, B1, B2, B3 վիտամիններով։ Պարունակում է 3,8% բջջանք, 2,5 % տոկոս օրգանական թթուներ, քլոր, ծծումբ, 0,2 մգ մարգանեց (100 գ հումքի մեջ) և այլն։ (Կիվի. «Ճառագայթող աստղապտուղը պայծառացնում է տեսողությունը», «168 Ժամ», 7.11.2013թ.)։
Ազնվամորի։ Պարունակում է նյութեր, որոնք ավելացնում են թքի և ստամոքսահյութի արտազատումը։ Հին ժամանակներից բժիշկներն ասել են, որ կոշտ սննդամթերքը պետք է ծամել այնքան, մինչև հեղուկանա, իսկ ստամոքսահյութը տրոհում է մնացածը։ Պարունակում է մոտ 5 % բջջանք, որը նպաստում է մարսողությանը, կանխարգելում է ածխաջրատների արագ յուրացումը։ Շաքարների փոխհարաբերակցությունն այնպիսին է, որ ազնվամորին կարող են ուտել շաքարային դիաբետով հիվանդները։ Հատապտուղը աչքի է ընկնում խնձորաթթվի առատությամբ, որն արագացնում է նյութափոխանակությունը և տրոհում է ճարպերը։ Պարունակում է նյութեր, որոնք նպաստում են ճարպերի, կալցիումի, երկաթի յուրացմանը։ Կարգավորում են արյան մակարդելիությունը և նպաստում են աղիների օգտակար բակտերիաների միկրոֆլորայի աճին։ 200 մլ թարմ հյութը պարունակում է մոտ 1 մգ մարգանեց։ (Տե՛ս, «Աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները», «168 Ժամ», 27.06.2013թ.)։
Սխտոր։ Ունի հակաբակտերիալ, հակաուռուցքային, հակավարակային հատկություն։ Երկարատև օգտագործման դեպքում կարող է բուժել դիսբակտերիոզը, հիպերտոնիկ հիվանդությունը, դանդաղորեն հեղուկացնում է արյունը, ամրացնում է սրտամկանը։ Ապացուցված է, որ տրոհում է ճարպերը։ Թարմ սխտորը պարունակում է 1,7 մգ մարգանեց (100 գ հումքի մեջ)։
Կաթնաթթվային մթերքներ։ Հազարամյակների ընթացքում բազմաթիվ ժողովուրդների մոտ ստեղծվել է կաթը թթվեցնող բակտերիաների մշակույթ, որը գաղտնի է պահվել։ Բուլղարական կաթնաթթվային մթերքը մեծ քանակությամբ արտահանվում է Ճապոնիա, հայտնի են մեր «Նարինեն», կովկասյան ծագում ունեցող կեֆիրը և այլն։ Այս մթերքները, ինչպես նաև խնոցու թանը, մածունը, վրացական մացոնը, ձիու կաթից պատրաստված կումիսը պարունակում են պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք բարելավում են աղիքային միկրոֆլորան, ինչի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը։ Կաթնաթթվային բակտերիաները նպաստում են C, B1, B2 վիտամինների գոյացմանը (Տե՛ս «Բիոմթերքներ», «168 Ժամ», 5.03.2013թ.)։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



