Psymag.am-ը գրում է.
Սերը տղամարդու համար ընդամենը նրա կյանքի մի մասն է: Նա ուրիշ գործեր էլ ունի, որոնք պետք է կատարի: Կնոջ համար սերը նրա ամբողջ կյանքն է: Տղամարդու դեպքում այդպես չէ:
Տղամարդու համար սերը բազմաթիվ բաներից մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել՝ ոչ նրա համար, որ սիրում է, նա կուզենար նկարել՝ ոչ նրա համար, որ սիրում է. այդ գործունեությունը նրա համար ունի իր ուրույն արժեքը՝ ոչ մի կերպ կապ չունեցող սիրո հետ: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից, նա կուզեր սուզվել սիրո մեջ և մոռանալ ամեն ինչ. դա նրա հանգիստն է: Տղամարդու համար սերը նրա հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործերից, նա ուզում է սուզվել կնոջ էներգիայի մեջ, նրա ջերմության մեջ և վերանալ: Հիշե´ք, նա սիրում է միայն այն դեպքում, երբ ստանում է հանգիստ և այդ դեպքում նա կարող է նորից նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երաժշտություն և պարել: Սերը նրա համար անհրաժեշտ հիմք է, որպեսզի անի այլ բաներ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ