Որեւէ մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից տեղյա՞կ է, թե ինչու են արգելափակվել mail.ru-ի բլոգները: Ամիսներ առաջ mail.ru-ն ծանուցում էր ուղարկել օգտատերերին, զգուշացնելով, որ պետք է ժամանակավոր արգելափակեն այդ ցանցը, ու այն օգտատերերը, ովքեր ցանկանում են այդ տիրութում գործող իրենց բլոգները պահպանել, թող հայտ ներկայացնեն, որից հետո ծանուցում կստանան: Ու մինչ օրս ոչ մի ծանուցում չկա: Ի դեպ, ինչ Մաքսային միությանն անդամակցելու խոսակցություններն սկսվել են, այդ ցանցում կտրուկ ավելացել է հայաստանցի օգտատերերի քանակը: Ի տարբերություն այլ սոցցանցերի՝ mail.ru-ն հայատառ գրությունները չի ճանաչում, իսկ ամենավատն այն է, որ այդ ցանցում Հայաստանը դասվում է ասիական երկրների շարքը, մինչդեռ աշխարհագրությունից հայտնի է, որ Հայաստանը եվրասիական երկիր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/gayane-hovsepyan/ինչու-են-արգելափակվել-mailru-ի-բլոգները/565784200186013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել