Ինչո՞ւ են արգելափակվել mail.ru-ի բլոգները


16:37 , 10 ապրիլ, 2014

Որեւէ մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից տեղյա՞կ է, թե ինչու են արգելափակվել mail.ru-ի բլոգները: Ամիսներ առաջ mail.ru-ն ծանուցում էր ուղարկել օգտատերերին, զգուշացնելով, որ պետք է ժամանակավոր արգելափակեն  այդ ցանցը, ու այն օգտատերերը, ովքեր ցանկանում են այդ տիրութում գործող իրենց բլոգները պահպանել, թող հայտ ներկայացնեն, որից հետո ծանուցում կստանան: Ու մինչ օրս ոչ մի ծանուցում չկա: Ի դեպ, ինչ Մաքսային միությանն անդամակցելու խոսակցություններն սկսվել են, այդ ցանցում կտրուկ ավելացել է հայաստանցի օգտատերերի քանակը: Ի տարբերություն այլ սոցցանցերի՝ mail.ru-ն հայատառ գրությունները չի ճանաչում, իսկ ամենավատն այն է, որ այդ ցանցում Հայաստանը դասվում է ասիական երկրների շարքը, մինչդեռ աշխարհագրությունից հայտնի է, որ Հայաստանը եվրասիական երկիր է: