Esem.am-ը գրում է.

Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը կարճ ժամանակում հայտնի դարձավ և սկսեց իր ճանապարհը հայկական սերիալային արտադրությունում: Տասնյոթամյա դերասանուհին երազում է թատրոնում Ջուլիետին մարմնավորելու մասին: Ամանորին ընդառաջ Լիկայի հետ զրուցեցինք հեռուստատեսությունում հայտնվելու, խաղացած բաց տեսարանների,  պլաստիկ վիրահատություների դիմելու, անձնական կյանքի և շատ այլ բաների մասին :)


Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:

- Առաջին քայլերս սկսել եմ որպես պարուհի: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով այժմ չեմ զբաղվում դրանով: Նկարահանվեցինք մի տեսահոլովակում, որից հետո առաջարկ ստացա նկարահանվել Սարգիս Առաքելյանի «Արի, արի» երգի տեսահոլովակում:  Դրանից հետո առաջարկ ստացա Մենչից` Արմեն Պետրոսյանից` նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անուշիկին: Դրան էլ հաջորդեց «Հարազատ թշնամին»: Ինձ նկարներով էին տեսել, հավանել և հրավիրել` մասնակցելու քասթինգին: Հաճույքով եմ մասնակցել դրանց, քանի որ սիրում եմ այս մասնագիտությունը:

Այդ դեպքում ինչո՞ւ գնացիր Բժշկական քոլեջև ոչ թատերական ինստիտուտ:

- Սկզբում ինձ որպես բժշկուհի էի պատկերացնում: Երբեք չեմ մտածել, որ դերասանուհի կդառնամ, և ինձ դրանով կճանաչեն: Սակայն երբ առաջարկեցին, փորձեցի և հասկացա, որ դա ինձ ավելի մոտ է: Հիմա այլևս չեմ պատկերացնում ինձ որպես բժշկուհի: Դեռ չունեմ դերասանական կրթություն, սակայն առաջիկայում անպայման լրացնելու եմ այդ բացը:

Ուսումդ տուժո՞ւմ է նկարահանումների պատճառով:

- Քոլեջի դասերը, բնականաբար, տուժում են, սակայն փորձում եմ լրացնել: Բացակաների պատճառով խնդիրներ եմ ունենում. ոմանք զիջում են, ոմանք` ոչ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր զիջում են, որովհետև ոչ ոք պարտավոր չէ, սակայն կան բարի, հասկացող մարդիկ, ովքեր ընդառաջում են:

Մասնագիտական կրթություն չունենալը խանգարո՞ւմ է նկարահանման հրապարակում:

- Իհարկե, լավ կլիներ, եթե ունենայի համապատասխան կրթություն: Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ ու լավ կլիներ: Ես անպայման կունենամ կրթություն և կլրացնեմ այդ բացը:

Ո՞րն է ամենամեծ սխալըոր արել ես նկարահանման ժամանակ:

- Մի բան կա, որի համար շատ եմ զղջում: Միշտ մտածում եմ այդ մասին. երբ նկարահանվում էինք «Եռաչափ սեր» սերիալում, ու ես պետք է «ռեպլիկ» տայի, դրա փոխարեն հեռախոսով «sms» էի գրում: Իհարկե, շատ կարևոր բան էր պատահել, որ այդպես վարվեցի, սակայն մինչև հիմա սրտիս դարդ է եղել: Ներողություն եմ խնդրում, քանի որ, կարծում եմ, ամեն դեպքում կարելի էր ավելի լուրջ վերաբերել: Միգուցե դա մասնագիտական փորձի պակասից էր. չեմ կարող ասել:

Այս ընթացքում դերասանական խաղում աճ գրանցե՞լ ես:

- Երբ նայում էի «Եռաչափ սեր» սերիալը, հիասթափվում էի ինձնից, հիմա  չեմ ասում, թե ինձ մոտ ամեն ինչ կատարյալ է, սակայն նկատում եմ այդ աճը:

- Ժամանակին ընդունվել էիր Սունդուկյան թատրոնին կից ստուդիա: Սա լավ հնարավորություն էր լրացնելու մասնագիտական կրթության բացը: Ինչո՞ւ որոշեցիրդուրս գալ:

- Քննություն տվեցի, ընդունվեցի, սակայն չկարողացա գնալ դասերին, քանի որ ժամանակի խնդիր ունեի: Հասկացա, որ չեմ հասցնելու գնալ և մտածեցի, որ եթե պետք է գնամ ու այդ կրթությունը թերի լինի, ինձ պետք չէ:

Հիմնականում  բարի կերպարներ ես մարմնավորելԴա քեզ համար նշանակություն ունի՞:

- Որախ եմ դրա համար: Կարծում եմ` դա ինձ ավելի մոտ է: Չեմ ուզում ինձ գովել, սակայն ինձ ավելի սրտակից են այդպիսի դերերը:

Իսկ չար կերպար կհամաձայնե՞ս խաղալ:

- Պետք է ծանոթանամ կերպարին: Եթե զգամ, որ իմը չէ, չեմ անի, ուղղակի անելու համար: Չգիտեմ` ինչքանով եմ այս դերս լավ խաղում, սակայն ինձ դուր է գալիս: Չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական է, սակայն եթե զգամ, որ չեմ կարողանում, չեմ նկարահանվի:

 

 

Ի՞նչ է քեզ տվել հայտնիությունըդրա ազդեցությամբ ինչ-որ բաներ փոխվե՞լ են քոկյանքում:

- Հաճելի է, որ փողոցում ինձ ճանաչում են, բայց որոշակի բարդույթ ունեմ. հնարավոր է` նախկինում ինչ-որ տեղում լինեի, հիմա` ոչ: Սակայն խոշոր հաշվով ես դրանից չեմ փոխվել, ինչի համար շատ ուրախ եմ:

Իսկ ընկերներդ ի՞նչ կարծիքի են այդ մասին:

- Շրջապատիս մարդիկ էլ են ասում, որ այն եզակի մարդկանցից եմ, ում չի սպառնացել աստղային հիվանդությունը:

- Ընկերական շրջապատդ փոխվե՞լ է հայտնի դառնալուց հետո: Շատերին թվում է,
թեհայտնի մարդն է փոխում իր շրջապատը, սակայն հաճախ հակառակն է լինում, 
երբկողքիններդ, չհանդուրժելով հաջողություններդ, հեռանում են:

- Ընկերներս ավելացել կամ պակասել են, սակայն դա աշխատանքիս հետ կապ չունի: Նման բան չի եղել, եթե լինի, ուրեմն չարժե նման մարդկանց հետ շփվել:

Իսկ ընկերներիդ ցանկը համալրվե՞լ է հայտնի մարդկանցով:

- Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդու եմ ինձ մոտ թողնում, որովհետև շատ դժվար եմ վստահում և այդ հարցերում շատ ուշադիր եմ: Իմ իրական ընկերները մի քանիսն են: Հայտնի ընկերներ ունեմ, սակայն անուններ նշել չեմ ցանկանում:

Հայտնիությունը հաճախ խլում է մարդու անձնական կյանքըՈմանց դուր է գալիս և

օգտագործում են դաոմանցոչԻնքդ ավելի աչալո՞ւրջ եսթե ում հետ որտեղկհայտնվես:

- Անկեղծ ասած, այդ ամենն ինձ շատ է բարկացնում: Չեմ սիրում, երբ խոսում են իմ անձնականից, որովհետև եթե մի բան կոչվում է անձնական, դա միայն քոնն է: Կարծում եմ` դրանից ավելի հետաքրքիր բաներ կան: Ես հիմնականում շատ շփում չունեմ տղաների հետ: Ամեն դեպքում, այո, որոշակի մտավախություններ ունեմ. եղբորս հետ զբոսնելիս էլ մտածում եմ, որ գուցե մարդիկ երևակայեն ու սկսեն խոսել: Ինձ բազմիցս նշանել են, ամուսնացրել, բաժանել:

Քո և երգահան Ռիչարդ Մադլենյանի հարաբերությունները շատ են քննարկվում

դրանինչպե՞ս ես վերաբերումԱմեն դեպքում կա՞ նման բան:

- Ինչպես ասացի` ատում եմ, երբ քննարկում են անձնական կյանքս: Գուցե շատերին տարօրինակ թվա, սակայն ես չեմ սիրում խոսել այդ մասին:

Շատերը չեն հավատումոր տասնութ տարեկան եսՔեզ ավելի մեծ են համարում:

Տարիքից մեծ երևալը քեզ ուրախացնո՞ւմթե՞ տխրեցնում է:

- Դա ինձ համար չափանիշ չէ. ո´չ ուրախացնում է, ո´չ տխրեցնում: Ես տասնութ տարեկան եմ և ոչինչ չեմ կարող փոխել: Մարդիկ ասում են, որ թե´ տեսքով, թե´ մտածելակերպով ավելի հասուն եմ. եթե այդպես է, ես մեղավոր չեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել