23:09 , 9 ապրիլ, 2014Esem.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը կարճ ժամանակում հայտնի դարձավ և սկսեց իր ճանապարհը հայկական սերիալային արտադրությունում: Տասնյոթամյա դերասանուհին երազում է թատրոնում Ջուլիետին մարմնավորելու մասին: Ամանորին ընդառաջ Լիկայի հետ զրուցեցինք հեռուստատեսությունում հայտնվելու, խաղացած բաց տեսարանների, պլաստիկ վիրահատություների դիմելու, անձնական կյանքի և շատ այլ բաների մասին :)

- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:
- Առաջին քայլերս սկսել եմ որպես պարուհի: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով այժմ չեմ զբաղվում դրանով: Նկարահանվեցինք մի տեսահոլովակում, որից հետո առաջարկ ստացա նկարահանվել Սարգիս Առաքելյանի «Արի, արի» երգի տեսահոլովակում: Դրանից հետո առաջարկ ստացա Մենչից` Արմեն Պետրոսյանից` նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անուշիկին: Դրան էլ հաջորդեց «Հարազատ թշնամին»: Ինձ նկարներով էին տեսել, հավանել և հրավիրել` մասնակցելու քասթինգին: Հաճույքով եմ մասնակցել դրանց, քանի որ սիրում եմ այս մասնագիտությունը:
- Այդ դեպքում ինչո՞ւ գնացիր Բժշկական քոլեջ, և ոչ թատերական ինստիտուտ:
- Սկզբում ինձ որպես բժշկուհի էի պատկերացնում: Երբեք չեմ մտածել, որ դերասանուհի կդառնամ, և ինձ դրանով կճանաչեն: Սակայն երբ առաջարկեցին, փորձեցի և հասկացա, որ դա ինձ ավելի մոտ է: Հիմա այլևս չեմ պատկերացնում ինձ որպես բժշկուհի: Դեռ չունեմ դերասանական կրթություն, սակայն առաջիկայում անպայման լրացնելու եմ այդ բացը:
- Ուսումդ տուժո՞ւմ է նկարահանումների պատճառով:
- Քոլեջի դասերը, բնականաբար, տուժում են, սակայն փորձում եմ լրացնել: Բացակաների պատճառով խնդիրներ եմ ունենում. ոմանք զիջում են, ոմանք` ոչ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր զիջում են, որովհետև ոչ ոք պարտավոր չէ, սակայն կան բարի, հասկացող մարդիկ, ովքեր ընդառաջում են:
- Մասնագիտական կրթություն չունենալը խանգարո՞ւմ է նկարահանման հրապարակում:
- Իհարկե, լավ կլիներ, եթե ունենայի համապատասխան կրթություն: Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ ու լավ կլիներ: Ես անպայման կունենամ կրթություն և կլրացնեմ այդ բացը:
- Ո՞րն է ամենամեծ սխալը, որ արել ես նկարահանման ժամանակ:
- Մի բան կա, որի համար շատ եմ զղջում: Միշտ մտածում եմ այդ մասին. երբ նկարահանվում էինք «Եռաչափ սեր» սերիալում, ու ես պետք է «ռեպլիկ» տայի, դրա փոխարեն հեռախոսով «sms» էի գրում: Իհարկե, շատ կարևոր բան էր պատահել, որ այդպես վարվեցի, սակայն մինչև հիմա սրտիս դարդ է եղել: Ներողություն եմ խնդրում, քանի որ, կարծում եմ, ամեն դեպքում կարելի էր ավելի լուրջ վերաբերել: Միգուցե դա մասնագիտական փորձի պակասից էր. չեմ կարող ասել:
- Այս ընթացքում դերասանական խաղում աճ գրանցե՞լ ես:
- Երբ նայում էի «Եռաչափ սեր» սերիալը, հիասթափվում էի ինձնից, հիմա չեմ ասում, թե ինձ մոտ ամեն ինչ կատարյալ է, սակայն նկատում եմ այդ աճը:
- Ժամանակին ընդունվել էիր Սունդուկյան թատրոնին կից ստուդիա: Սա լավ հնարավորություն էր լրացնելու մասնագիտական կրթության բացը: Ինչո՞ւ որոշեցիրդուրս գալ:
- Քննություն տվեցի, ընդունվեցի, սակայն չկարողացա գնալ դասերին, քանի որ ժամանակի խնդիր ունեի: Հասկացա, որ չեմ հասցնելու գնալ և մտածեցի, որ եթե պետք է գնամ ու այդ կրթությունը թերի լինի, ինձ պետք չէ:
- Հիմնականում բարի կերպարներ ես մարմնավորել: Դա քեզ համար նշանակություն ունի՞:
- Որախ եմ դրա համար: Կարծում եմ` դա ինձ ավելի մոտ է: Չեմ ուզում ինձ գովել, սակայն ինձ ավելի սրտակից են այդպիսի դերերը:
- Իսկ չար կերպար կհամաձայնե՞ս խաղալ:
- Պետք է ծանոթանամ կերպարին: Եթե զգամ, որ իմը չէ, չեմ անի, ուղղակի անելու համար: Չգիտեմ` ինչքանով եմ այս դերս լավ խաղում, սակայն ինձ դուր է գալիս: Չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական է, սակայն եթե զգամ, որ չեմ կարողանում, չեմ նկարահանվի:

- Ի՞նչ է քեզ տվել հայտնիությունը. դրա ազդեցությամբ ինչ-որ բաներ փոխվե՞լ են քոկյանքում:
- Հաճելի է, որ փողոցում ինձ ճանաչում են, բայց որոշակի բարդույթ ունեմ. հնարավոր է` նախկինում ինչ-որ տեղում լինեի, հիմա` ոչ: Սակայն խոշոր հաշվով ես դրանից չեմ փոխվել, ինչի համար շատ ուրախ եմ:
- Իսկ ընկերներդ ի՞նչ կարծիքի են այդ մասին:
- Շրջապատիս մարդիկ էլ են ասում, որ այն եզակի մարդկանցից եմ, ում չի սպառնացել աստղային հիվանդությունը:
- Ընկերական շրջապատդ փոխվե՞լ է հայտնի դառնալուց հետո: Շատերին թվում է,
թեհայտնի մարդն է փոխում իր շրջապատը, սակայն հաճախ հակառակն է լինում,
երբկողքիններդ, չհանդուրժելով հաջողություններդ, հեռանում են:
- Ընկերներս ավելացել կամ պակասել են, սակայն դա աշխատանքիս հետ կապ չունի: Նման բան չի եղել, եթե լինի, ուրեմն չարժե նման մարդկանց հետ շփվել:
- Իսկ ընկերներիդ ցանկը համալրվե՞լ է հայտնի մարդկանցով:
- Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդու եմ ինձ մոտ թողնում, որովհետև շատ դժվար եմ վստահում և այդ հարցերում շատ ուշադիր եմ: Իմ իրական ընկերները մի քանիսն են: Հայտնի ընկերներ ունեմ, սակայն անուններ նշել չեմ ցանկանում:
- Հայտնիությունը հաճախ խլում է մարդու անձնական կյանքը: Ոմանց դուր է գալիս և
օգտագործում են դա, ոմանց` ոչ: Ինքդ ավելի աչալո՞ւրջ ես, թե ում հետ որտեղկհայտնվես:
- Անկեղծ ասած, այդ ամենն ինձ շատ է բարկացնում: Չեմ սիրում, երբ խոսում են իմ անձնականից, որովհետև եթե մի բան կոչվում է անձնական, դա միայն քոնն է: Կարծում եմ` դրանից ավելի հետաքրքիր բաներ կան: Ես հիմնականում շատ շփում չունեմ տղաների հետ: Ամեն դեպքում, այո, որոշակի մտավախություններ ունեմ. եղբորս հետ զբոսնելիս էլ մտածում եմ, որ գուցե մարդիկ երևակայեն ու սկսեն խոսել: Ինձ բազմիցս նշանել են, ամուսնացրել, բաժանել:
- Քո և երգահան Ռիչարդ Մադլենյանի հարաբերությունները շատ են քննարկվում,
դրանինչպե՞ս ես վերաբերում: Ամեն դեպքում կա՞ նման բան:
- Ինչպես ասացի` ատում եմ, երբ քննարկում են անձնական կյանքս: Գուցե շատերին տարօրինակ թվա, սակայն ես չեմ սիրում խոսել այդ մասին:
- Շատերը չեն հավատում, որ տասնութ տարեկան ես: Քեզ ավելի մեծ են համարում:
Տարիքից մեծ երևալը քեզ ուրախացնո՞ւմ, թե՞ տխրեցնում է:
- Դա ինձ համար չափանիշ չէ. ո´չ ուրախացնում է, ո´չ տխրեցնում: Ես տասնութ տարեկան եմ և ոչինչ չեմ կարող փոխել: Մարդիկ ասում են, որ թե´ տեսքով, թե´ մտածելակերպով ավելի հասուն եմ. եթե այդպես է, ես մեղավոր չեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ