Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքի որոշմամբ՝ սիրված երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին շնորհվել է «Մարտակերտի պատվավոր քաղաքացու» կոչում:

Ավագանու կողմից նման որոշում ընդունելու հիմք է ծառայել համայնքի ղեկավարի առաջարկությունը:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Մարտակերտի լավագույն բարեկամ, բարերար, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչում»:

Հիշեցնենք, որ պատգամավորը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Մարտակերտի շրջանում՝ նպաստելով մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը: Մասնավորապես՝ վերջին նախաձեռնություններից է Մարտակերտում Մշակույթի տան բացումը և զանազան օգնությունների տրամադրումը: Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ Մարտակերտի Մշակույթի տունը կունենա նաև արվեստի տարբեր ճյուղերին նվիրված փոքրիկ գրադարան և 6 խմբակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել