Երեխաները հաճախ են լաց լինում, քմահաճություններ ու հիստերիա են անում: Այս խնդիրը կարելի է լուծել պարզ և բավականին արդյունավետ եղանակներով. 

1. Հիշեցրեք երեխային ավելի կարևոր փաստի մասին, որի համար լացը կարելի է հետաձգել: Օր. «Իմ անուշ բալիկ, արի դու ավելի ուշ լացիր, թե չէ հիմա արևը մայր կմտնի, ու մենք չենք հասցնի զբոսնել»: Կարևոր է, որ դուք չեք խլում նրանից լաց լինելու իրավունքը, չեք արգելում, պարզապես խնդրում եք սպասել: Եվ շատ երեխաներ համաձայնում են գնալ նման զիջման: 

2. Գիտակից լաց. Խնդրեք երեխային ցածրաձայն լացել (օր., որպեսզի հայրիկին չարթնացնի, կամ, որ մայրիկի գլուխը չցավի): Եթե նա լսի, ապա, որոշ ժամանակ անց, իրական լացել այլևս չի ստացվի: Ավելի շուտ այն կվերածվի վոկալ վարժության և արագ կընդհատվի: 
3. Բացիթող քմահաճություն. Ուշադրության չարժանացած քմահաճությունը ու վատ տրամադրությունը կարող են ինքնաբերաբար անցնել: Սակայն հիշեք, որ հեշտ է սխալվել և անտարբեր լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է Ձեր հոգատարությունն ու մասնակցությունը: Օգնեք երեխային հաղթահարել այս խնդիրը: Օրինակ, եթե երեխան ընդdիմանում է հագնվելուն` հարցեր տվեք նրան, որը կշեղի նրան իր հիմնական խնդրից: Օր. «Իսկ դու ի՞նչ ես կարծում, մեր բակի ծառերին արդեն տերևներ կա՞ն, գնա՞նք տեսնենք»: 
4. Փորձեք շտապեցնել երեխային, սակայն ուրախ տոնով, «շտապիր-շտապիր», որպեսզի նա չհասցնի մտածել, թե ինչպես կարող է առարկել: Չնայած դա ազդում է միայն մանուկների վրա, ավելի մեծ երեխաները հասցնում են հասկանալ` ինչն ինչոց է: 
5. Շուտասելուկի եղանակ. Աշխատում է հիմնականում փոքր երեխաների դեպքում և անկախ տիրող իրավիճակից: Մեթոդի էությունը խոսել, խոսել ու խոսելն է: Եվ լացելու պատրաստ փոքրիկը կմոռանա լացի մասին ու կսկսի լսել, ոտքերը գետին խփող և հագնվել չցանկացող բալիկը կքարանա մի քանի վաjրկյան: Այդպես նաև շիլան կարելի է կերակրել և ընդհանրապես կարելի է հասնել երեխայի կողմից ջանք չպահանջող ցանկալի վարքագծի: Անհրաժեշտ է ոչ թե անիմաստ բաներ ասել, այլ հաղորդել ինչ-որ խելացի, օգտակար, զարգացնող ու հետաքրքիր տեղեկատվություն: Սակայն, հնարավոր չէ նման մեթոդով երկար ժամանակ ծանրաբեռնել երեխային: 
6. Երեխային կարելի է հանգստացնել նաև խուտուտ տալով կամ մեկ ուրիշ զվարճալի բան անել: Սակայն չի ազդում արդեն իսկ սկսած հիստերիայի դեպքում:
7. Փորձեք շեղել երեխային. «Նայիր, ծիտիկը թռավ» արտահայտությունը բոլոր մայրերը գիտեն, հատկապես տատիկները: Կարելի է նաև այսպես. «Տեսնենք սա ինչ է, վայ, թարթիչ է աչքիդ մեջ, սպասիր, հիմա կհանեմ, թե չէ կխանգարի քեզ լացելիս»: 
8. Ավելի մեծ ու հասկացող երեխային կարելի է շեղել ոչ թե հորինված թռչող թռչուններով, այլ իրական անակնկալներով: Լացող և հիստերիայի եզրին գտնվող երեխային կարող եք շեղել այսպես. «Տեսնես այն ո՞վ է խոհանոցում խլվլում, ինձ թվում է` դա մկնիկ է, կամ գուցե ոզնի, գնամ տեսնեմ»: Կարևոր է առաջինը գալ խոհանոց և սեղանին դնել խաղալիք կենդանուն (կարելի է նաև ձեռքով պատրաստել): 
9. Երբեմն բավական է բարձրաձայնել երեխային, թե ինչ է նա զգում, որպեսզի լացի պատճառը անհետանա: Օր. «Դու տխրեցի՞ր, որ մենք չկարողացանք գնալ զբոսնելու» և փոքրիկը կհասկանա, որ դուք անտարբեր չեք նրա դժբախտոթյան նկատմամբ: 
10. Խրախուսեք երեխային հանել բացասական էմոցիաները` առաջարկելով գնդակը, բոքսի տանձիկ և այլն, որը կoգնի ազատվել բացասական էներգիայից: 
11. Ծիծաղելի արարողություն հորինեք, oր.` երբ երեխան պատրաստվում է լացել, միացրեք վարսահարդարիչը (фен), որպեսզի չորացնեք նրա արցունքները, կամ էլ փոշեծծիչը, որպեսզի մաքրեք երեխային ավելորդ քմահաճություններից, հիստերիայից: Երեխան անակնկալի կգա և կշեղվի իր հիմնական խնդրից: Սակայն մի օգտվեք նման եղանակներց, եթե Ձեր բալիկը վախ ունի տնային տեխնիկայի ձայներից: 
12. Կարելի է այսպես արձագանքել երեխայի քմահաճ ու դժգոհ դեմքին` «Այս ինչ սարսափելի հրեշ է եկել, գնա այստեղից, հրե՛շ: Ու՞ր է կորել իմ լավ բալիկը, ե՞րբ է նա գալու»: Բայց պետք է հիշել, նման կատակների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի վիճակն ու տրամադրությունը: 
13. Այս մեթոդը խորհուրդ է տրվում օգտագործել 3-4 տ-ից մեծ երեխաների դեպքում: Սկսեք կրկնել անվերջ դժգոհող երեխային. «Իմ խեղճ, թշվառ բալիկ, ոչ խաղալիք ունես, ոչ էլ քաղցրավենիք են քեզ տալիս ու ընդհանրապես ոչ էլ կերակրում են: Զբոսնելու էլ չես գնում, ամբողջ օրը տանն ես…»: 
14. Վատ տրամադրության դեղահաբեր ( կամ ծիծաղի վիտամիններ, ինչպես ուզում եք անվանեք ). այս մեթոդը երեխային սովորեցնում են ավելի մեծ տարիքում վերահսկել էմոցիաները: Այսպես կարող եք անվանել որևէ համեղ բան, այն, ինչ երեխան ամենից շատն է սիրում, սակայն ոչ միշտ է հասանելի իր համար. կոնֆետ, մարմելադ, պաղպաղակ և այլն: Եթե երեխան քմահաճություն է անում, առաջարկեք նրան այս մեթոդը: Կարևոր է, որ երեխան իմանա՝ եթե նա շարունակի իրեն վատ պահել, այլևս չեն տա իրեն այդ համեղ բաները: 
15. Երբեմն բավական է ամուր գրկել երեխային, համբուրել ու ասել, թե ինչքան շատ եք սիրում իրեն: Սիրում եք անգամ նրա արտասված մռութիկը, սիրում եք նրան այդպես կռվարար ու դժգոհող: Ոչ մի բան այնքան արագ չի չորացնում երեխայի աչքերը, հանգստացնում փոքրիկին, ինչպես հայացքի և սրտի ջերմությունը, այն, որ նա անտեսված չէ և իրեն սիրում են: Ահա թե ինչպես է պետք հանգստացնել երեխային: Եվ հիշեք, մի օր էլ դուք եք լաց լինելու և կախված նրանից, թե ինչպես եք վերաբերվում իրեն այսօր (արձագանքում իր դժբախտոթյանը, զգացմունքներին), այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ՝ մեծ հասակում: Սովորեցնենք մեր փոքրիկներին ուշադիր լինել դիմացինի և նրա զգացմունքների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել