ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավաստի Դիլան Ռաֆերը իր սիրած աղջկան՝ Մեդիսոն Մեյնհարդթին, խոստովանեց, որ առաջին հայացքից սիրահարվել է նրան և ցանկացել ամուսնանալ նրա հետ: 19-ամյա այս երիտասարդները ծանոթացել են ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց որոշ ժամանակ անց նրանք որոշեցին «Ռենո-Թահո» միջազգային օդանավակայանում համեստ հարսանյաց արարողություն կազմակերպել:  Մեդիսոնն իրենց հարսանյաց արարողությունը սկսեց պլանավորել հարսանիքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նախապատրաստական աշխատանքների համար առանձնապես շատ ժամանակ չկար, քանի որ կարճ ժամանակ անց Դիլանին ուղարկելու էին այլ երկիր՝ ռազմական առաքելություն իրականացնելու:   

Երբ օդանավակայանում ամուսնանալու որոշումը հայտնի դարձավ լրատվամիջոցներին, տարբեր կազմակերպություններ որոշեցին ներգրավվել հարսանիքի կազմակերպչական աշխատանքների մեջ: People Magazine -ում մի հոդված լույս տեսավ, որում նշվում էր, որ Peppermill սպա կենտրոնի աշխատակիցներն առաջարկել են սպա փաթեթ, որպեսզի հարսը հարսանիքին թարմ տեսք ունենա: Eldorado կազինոյի ղեկավարությունը Դիլանին ու Մեդիսոնին տրամադրեց լիմուզին և լյուքս համար, որտեղ նորապսակները պետք է անցկացնեին իրենց մեղրամիսը: Քանի որ ամեն ինչ շատ կարճ ժամանակահատվածում էր պլանավորվել, շատ հյուրեր չէին հրավիրվել հարսանիքին: Հարսն ու փեսան զարմացած էին՝ տեսնելով, որ հարսանիքին օդանավակայանում ոչ ավել, ոչ պակաս, 200 «հյուր» էր հավաքվել: Նորապսակներն ասել են.

Մենք ակնկալում էինք, որ օդանավակայանի մի անկյունում համեստ հարսանիք կանենք: Այս ամենը, անշուշտ, գերազանցում է մեր բոլոր սպասելիքները:

Պսակադրությունից հետո օդանավակայանում ճոխ հյուրասիրություն տեղի ունեցավ, որը ոչնչով չէր զիջում ավանդական հարսանիքների հյուրասիրություններին: Ամեն անգամ, երբ Մեդիսոնն այս նույն օդանավակայանից իր ամուսնուն ճանապարհի այլ երկրներ (նա աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդում), նա կհիշի իր հեքիաթային ամուսնությունը: 

IABE - U.S. Navy Sailor Dylan Ruffer

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել