Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա»-«Ռեալ» խաղին:

«Մենք շատ ուժեղ սկսեցինք առաջին կեսը և երկու անգամ կարող էինք աչքի ընկնել: Իմ կարծիքով` մենք հրաշալի խաղացինք և արժանի էինք դուրս գալու հաջորդ փուլ: Ցույց տվեցինք, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Ցավոք, չանցանք: Պակասեց միայն մի փոքր մանրուք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բորուսիան» առաջին խաղում պարտվեց 0-3 հաշվով, իսկ պատասխան խաղում հաղթեց 2-0 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել