Lragir.am-ը գրում է.

Էդինբուրգի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կարողացել են երիտասարդացնել մարդկային օրգանը: Մասնագետների խումբը «նոր կյանք» է հաղորդել թիմուսին (ուրցագեղծ), որը սրտի կողքին է տեղադրված և կարևոր իմունային բջիջներ է արտադրում, գրում է vesti.ru-ը:

Հետազոտողները վերագործարկել են բնական մեխանիզմը, որը տարիքի հետ սկսում է վատ աշխատել՝ երիտասարդացնելով ծեր մկների թիմուսը: Փորձարկումից հետո թարմացված օրգանը նույն կառուցվածքն ուներ, ինչ երիտասարդ կենդանունը:

Կարևոր է այն, որ վերականգնվել է ոչ միայն ուրցագեղծի արտաքին տեսքը, այլ նաև գործառույթները: Մկան օրգանիզմը սկսել է ավելի շատ T-լեյկոցիտներ արտադրել, որոնք պայքարում են վարակների դեմ: Այդուհանդերձ, դեռ հայտնի չէ, թե արդյոք լավացել է մկան իմումային համակարգի աշխատանքը:

Գիտնականները թիմուսը երիտասարդացրել են FOXN1 կոչվող սպիտակուցի միջոցով: Մեծացնելով FOXN1-ի պարունակությունը՝ գիտնականների թիմը կարողացել է երիտասարդացնել թիմուսի բջիջները:

Գիտնական Կլեր Բլեքբըրնը նշել է, որ բացահայտումը կարող է օգնել ծեր մարդկանց, սակայն դեռևս շատ աշխատանք կա գործընթացն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել