1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան պայմանագեր են կնքել, որոնց համաձայն՝ Լոնդոնը Սաուդյան Արաբիայում ավելի քան 1 մլրդ դոլարով 16 քոլեջ կկառուցի, գրում է Financial Times-ը:

Մոտ 1,411 մլրդ դոլարով 12 քոլեջների կառուցման պայմանագիրը կնքվել է երեքշաբթի օրը: 622 մլրդ դոլարով 4 ուսումնական հաստատության կառուցման պայմանագիր էր կնքվել 2013-ին: Բոլոր քոլեջները պետք է կառուցվեն և բացվեն մինչև սեպտեմբեր:

Համաձայնությունն ավելի քան 100 քոլեջ կառուցելու Սաուդյան Արաբիայի ծրագրի մաս է: Այդ քոլեջներում ուսումը կօգնի ձեռնարկատիրության սեկտորի զարգացման համար նոր կադրեր ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել