Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է։ Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։ 
Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության, թե այդտեղ որևէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվումhttp://www.panarmenian.net/arm/news/107562/ ։ 
Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքները ։

Մեր քաղաքը ՀՔՆ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել