Lragir.am-ը գրում է.

2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ժամանակ կանխվել է ահաբեկչական հարձակում օլիմպիական օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքով, ահաբեկչությունը կանխվել է ռուսական և այլ երկրների հատուկ ծառայությունների համագործակցության շնորհիվ: «Դրա օրինակն է Ռուսաստանի ՖՍԲ-ի համատեղ աշխատանքը ԱՄՆ, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Վրաստանի գործընկերների հետ մի խումբ անձնանց նկատմամբ, ովքեր մտադիր էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սոչիի օլիմպիական օբյեկտների վրա»,- ասել է Բորտնիկովը: Ընդհանուր առմամբ, օլիմպիադայի անվտանգությունն ապահովել են 32 երկրների հատուկ ծառայություններ և իրավապահ մարմիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել