Lurer.com-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 8-ին` ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՎԱԶ-21015» մակնիշի 35 DS 012 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 8-ին` ժամը 16.21-ին ստացված մեկ այլ ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (29-րդ կմ) «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի 31 ՍՍ 346 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=137031&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



