Ոմն Annie Stepanyan ինքն իրենով հիացած գրում է՝ Vaghvanits veghar el khagneq; migutse nakhagah chentrvetsik, pokharene Katoghikos darnaq? Իրականում, ում կողմից ընտրուել պէտք է, ես վաղուց ընտրուած եմ... Սա հասկանալու համար իսկապէս մեծ խելք է պետք։ Ինչ վերաբերում է իմ տան վրա խաչ կանգնեցնելուն, ապա հրապարակաւ հայատառ գրելուց փախչող աննիէ-ներին (փոքրատառը հոգնակի թուի պատճառով), ապա ասեմ յետեւեալը.....
Սատանայապաշտներն ու բոլշեւիկածինները կարող են չկարդալ. սա անիրազեկների ու մոլորեալների համար է։ Խաչը հին ժամանակներում եղել է արեւի եւ արեւապաշտների խորհրդանիշը (մասնաւորապէս Միհրի-Մհերի)։ Քրիստոնէութեան ասպարէզ գալուց յետոյ այն մի ամբողջական աշխարընկալման եւ մեր Տիրոջ խորհրդանիշը դարձաւ։ Նրա մասին կիսատ-պռատ պատկերացում ունեցողներն իրենց կիսատ-պռատ պատկերացումների աստուածացումով երբեմն չարիքին աւելի մոտ են եղել քան սատանայի բացայայտ սպասաւորները, որովյետեւ մարդիկ երբեմն դրանց բանի տեղ են դրել։ Սիրելի Աննիէ, այդ փոքրիկին, ում նկարի տակ գրում եք, կնքե՞լ եք։ Եթէ կնունք եղել է, գոնէ այդ կնունքի ընթացքում չե՞ք լսել, թէ ինչ արժեքներ են գնայատւում։ Եթէ կնքուած չեք եւ միայն փութինն է, նրանից առաջ՝ լենինն ու սթալինը, ձեր կուռքը, չգիտե՞ք, որ ես նրանց պատմութեան աղբանոց ուղարկող աշխատախմբի (ձեր սիրած լեզուով՝ բրիգադի) բանուորներից մէկն եմ։ Ինչու՞ եք կարդում իմ ընկերների համար գրածներս եւ աւելին՝ բոլորին ի ցոյց դնում ձեր անբարեկրթութիւնը։ Գոնէ այդ անուշ փոքրիկի նկարի տակ մի ծպտուեք, Ես ծնողապաշտ եմ եւ դա քրիստոնեութեան կարեւորագոյն պահանջներից մէկն է։ Եւ հայրական, եւ մայրական կողմից գոնէ հարիւրամեակներով խաչապաշտ են եղել նախնիներս։ Ու ոչ երեկ եմ բոլշեւիկների ստրուկների կամք հաշուի առել, ոչ էլ այսօր եմ պատրաստւում նրանց հոգեհարազատ ժառանգներին մարդու տեղ դնել։ Կը ներեք, եթէ զարթոնք կապրեք ու ցաւ կզգաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/632175073524906?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել