Հայ պատանիները Շալանդի գլխավորությամբ կմեկնեն ՄակեդոնիաArmsport.am-ը գրում է.

Ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում և հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Հենց այս ֆուտբոլիստներից էլ կընտրվեն այն խաղացողները, ովքեր, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, կմեկնեն ՆՀՀ Մակեդոնիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը.

22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)

22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)

23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)

23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)

25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)

25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել