Վրացիք շատ ոգևորվեցին: Թուրքերից պլեճ արած զբաղվում են մշակութային իրողությունների միջազգային անիմաստ ուռճացմամբ: Այն, որ Հայկական լեռնաշխարհի ու հայերենի դերը գինեգործության մեջ ավելի նշանակալի է եղել, երևում է, բոլորին հայտնի փաստերից (Արենի) բացի, նաև այն հանգամանքով, որ նրանց` քարթվելական լեզվաընտանիքի գինու անվանումը` *ɣwino-ն, փոխառված է հայերեն գինի (սեռ. հոլ. գինւոյ) բառից, որը, իհարկե, բնիկ հայկական` հնդեվրոպական ծագման բառ է:

 Այս հայտնի փաստին անդրադարձել եմ համացանցում (armscoop) դրածս իմ «Հայոց լեզուն և Հայկական լեռնաշխարհը» հոդվածում: Ստորև պատճենում եմ այդ հոդվածիս համապատասխան հատվածը: Ավելի հանգամանորեն (բանասիրական քննությամբ ու հղումներով) այդ մասին գրել եմ 2010-ի անգլերեն գրքումս:

 Իգոր Դյակոնովի հայտնի տեսության համաձայն (Diakonoff 1984)՝ հայերը նույնացվում են մ.թ.ա. 12-րդ դարում Հայկական լեռնաշխարհ թափանցած մուշկերի հետ և, հիմնականում լինելով անասնապահներ, միայն 10-9-րդ դարերում են անցել նստակյացության, հողագործության և խաղողագործության (Дьяконов 1983. 169-171): Սակայն լեզվական տվյալներն այլ բան են ասում: Հայերենում առկա են նշված իմաստային դաշտերին պատկանող բազմաթիվ բառեր, որոնք բնիկ հայկական՝ հնդեվրոպական ծագում ունեն (մի մասը՝ ուշ հնդեվրոպական կամ էլ հնագույն միջերկրածովյան ենթաշերտի, որի դեպքում նույնպես երաշխավորված է բավականաչափ հին լինելը): Ստորև ներկայացնում եմ մի քանի օրինակների ցուցակ (տես Martirosyan 2010, համապատասխան բառահոդվածներում. ենթաշերտային բառերի համար տես նաև Martirosyan 2007), որը շատ հեռու է սպառիչ լինելուց. 

հողի մշակում, ոռոգում – (հ)անդառու – ա/ոռոգ(ան)եմարաւր, արտբարդ,հարաւունքցելուրդ («պարտեզները ջրելու փոքրիկ առու»), քաղ և այլն.

այգեգործություն/խաղողագործություն, գինեգործություն – այգի «խաղողի որթ. խաղողի այգի», արգատ «խաղողի որթի կտրված ճյուղերը», գինդ- «խաղողի ընձյուղ», գինի«խաղողի գինի», որթ «խաղողի որթ» և այլն.

այլ մշակովի բույսեր (հիմնականում միջերկրածովյան ծագման) – գարիոլոռնոսպն,սիսեռն և այլն.

հացահատիկ աղալու գործիքներ – աղաւրիերկանմուլ-:

Հայոց մշակույթում գինեգործության վաղեմիության և տարածաշրջանում ունեցած կարևոր դերի մասին է վկայում գինի (սեռ. գինւոյ) բառը, որն անկասկած բնիկ հայկական՝ հնդեվրոպական ծագում ունի, հմմտ. խեթ. u̯ii̯an-, հիերոգլիֆյան լուվերեն wii̯an(i)-, հուն.(ϝ)οἶνος, լատ. vīnum և այլն. բոլորը նշանակում են «գինի»: Հայերեն գինի բառի հին ձևը՝*գէնի՛(յ)ո- (հմմտ. սեռ. գինւոյ, գործ. գինւո-վ), օրինաչափորեն սերում է *u̯e/oi(H)ni̯o-նախաձևից: Հայերեն այս բառը բավականաչափ հին մի էտապում փոխառվել է քարթվելական նախալեզվի կողմից - *ɣwino- «գինի». վրաց. ɣvino-, մեգրել. ɣvin-, լազ. ɣ(v)in-, սվան. ɣwin-e/äl, բոլորը՝ «գինի»: Չնայած քարթվելիստների եռանդուն դիմադրությանը՝ այս տեսակետը մերժելու ոչ մի լուրջ պատճառ չկա: Հնդեվրոպական բառասկզբի *u̯- հնչույթը հայերենում գ-դառնալուց առաջ նախ դրսևորվել է *ɣw- անցումային տարբերակով, որն էլ քարթվելականում արտացոլվել է որպես *ɣw-: Այսպիսով՝ հին հայ. *ɣweini̯o- > քարթվ. *ɣwino-:Սա հստակորեն հաստատվում է մեկ այլ նմանատիպ օրինակով: Հայերեն գի «գիհի ծառ» բառը, որը սերում է հնդեվրոպական *u̯ei(H)t- արմատից՝ բառասկզբի նույն *u̯- *ɣw- գ-զարգացմամբ և *-t-ի օրինաչափ անկումով, փոխառվել է քարթվելական լեզվի կողմից *ɣwi-«գիհի» տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել