«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մեկնաբանություններն է տվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի` «Պարի Սեն Ժերմենի» դեմ պատասխան հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ լոնդոնցիները «Սթեմֆորդ Բրիջում» հաղթեցին 2:0 հաշվով և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացան:
-Երկրորդ խաղակեսում «Պարի Սեն Ժերմենը» շատ «խիտ» էր խաղում: Օգնականիս ասացի` կլինի կամ 1:1 կամ 2:0: Իմ խաղացողներին ասել եմ` հաճույք ստացեք. մեկ տարի առաջ դուք «Ռուբինի» դեմ էիք խաղում: Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր անցյալ տարի մասնակցել են Եվրոպայի լիգային և «Մանչեսթեր Յունայթեդին», զիջել են 25 միավոր…,-ասել է Մոուրինյոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Պորտուգալացի մասնագետն անդրադարձել է նաև այն թեմային, որ կիսաեզրափակչում, հնարավոր է, մրցեն իր նախկին թիմի` «Ռեալի» դեմ:
-Ի՞նչ կլինի եթե կիսաեզրափակչում մրցենք «Ռեալի» հետ: Առաջ կշարժվենք և կխաղանք,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել