Psymag.am-ը գրում է.

Պերֆեկցիոնիզմը (անգլ. Perfect  բառից – իդեալական, կատարյալ) ձգտումն է կատարելության, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական, լավագույն ձևով, բարձր պահանջների նեկայացումը՝ առաջին հերթին սեփական անձին: 

Պերֆեկցիոնիզմը դրդում է մարդկանց մշտապես զբաղվել ինքնակատարելագործմամբ, սովորել և չկանգնել մի տեղում: Բայց սա մեդալի մի կողմն է: Մյուս կողմն արտահայտվում է անհանդուրժողականությամբ սեփական և ուրիշների թերությունների նկատմամբ: Մարդուն թվում է, թե ինքը իրավունք չունի սխալվելու, զայրանում է իր վրա ցանկացած մանրուք հանդիսացող թերացման համար: Նման բարձր պահանջներ նա ներկայացնում է նաև շրջապատի մարդկանց: Եթե այս հատկանիշը մարդու մոտ սուր է արտահայտված, նա մշտապես գտնվում է լարված վիճակում, մշտապես սահմանափակում է ինքն իրեն, իսկ ինքնագնահատականը գտնվում է անկայուն վիճակում ու կարող է թռնել մի ծայրահեղությունից մյուսը: Այլ կերպ այս ամենը կարելի է անվանել նաև «գերազանցիկի բարդույթ»:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել