Որտե՞ղ փնտել անհետացած մանկատան սանինArmnewsTV.am-ը գրում է.

Գավառի մանկատան սանը` Արևշատ Զախարյանն ինքնակամ հեռացել է մանկատնից ու անհետ կորել: Տղան կորած է համարում ապրիլի 1-ից: Մանկատան տնօրենը Արմնյուզին պատմել է, որ Արևշատի 24-ամյա եղբայրը չորս ամիս է, ինչ դուրս է եկել գաղութից: Տնօրենը ենթադրում է, որ եղբայրն է Արևշատին տարել` նրան գտագործելու մուրացկանության միջոցով գումար աշխատելու համար: Հրազդանցի եղբայրները միայնակ մոր զավակ են: 14-ամյա Արևշատն ունի 130 սմ հասակ, հագին եղել է` սև բաճկոն, կապույտ ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ: Տղաների գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել