Ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլիամսի ՝ կարճ ժամանակում աշխարհահռչակ  դարձած ու բազմաթիվ չարտեր գլխավորած Happy երգը շատերի համար հասցրել է դառնալ ապրելաձև:

Աշխարհի տարբեր քաղաքներում` Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Կիևում, Պեկինում և այլ շատ ու շատ քաղաքներում վաղուց նկարահանվել են Happy կատարման remake տարբերակը:

 Օրեր առաջ Հայաստանը ևս միացավ այդ շարժմանը: Անդրեին, Արսեն Գրիգորյանին, Արամ MP3-ին, Էմմիին, Գրիգոր Կյոկչյանին, Ֆաինային, Կամո Թովմասյանին և այլ հայտնի դեմքերի կտեսնեք  ամենափոզիթիվ և հետաքրքիր կերպարներով երևանյան Happy տեսահոլովակում: Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆֆերնը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել