Եթե ինդիվիդումին արվել է ցանկացած կարգի առաջարկություն, որի հետևանքների մասին նա կասկածներ ունի, ապա նշեք ժամը և րոպեն, երբ նա հարց է տվել, գծեք երկնքի պատկերը և նրա կասկածները անմիջապես կցրվեն….Վիլյամ Լիլի, անգլիացի աստղաբան, 1647 թ.
Հաճախ մեզ հուզում են հարցեր, որոնց պատասխանները գտնելը դժվար է: Սովորաբար դրանք մեր կյանքի կարևոր որոշումները կայացնելու ժամանակ են հայտնվում, երբ դժվար է վստահել տրամաբանությանը և ինտուիցիային: Սարսափելի է ռիսկի դիմել: Նման դեպքերում սկսում ենք փնտրել լրացուցիչ տեղեկություններ: Ոմանք դիմում են ընկերոջը, հարևանին, խորհրդակցում մասնագետի հետ: Աստղաբանները նույնպես կարող են պատասխանել նման հարցերի: Պետք է հնարավորինս պարզ ձևակերպել հարցը, որպեսզի պատասխանը լինի համարժեք:
Երկար մտածեք հարց տալուց առաջ: Հաճախ ես հարցեր եմ ստանում, որոնց պատասխանը լսելուն մարդը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ: Աստղային քարտեզն օբյեկտիվորեն կարող է անհաճո տեղեկություն փոխանցել, որը ժամանակից շուտ իմանալով մարդն ավելի վատ վիճակում հայտնվի: Պատասխան չի տրվում անլուրջ, անիմաստ հարցերի, կամ եթե ուղղակի փորձում են աստղաբանի կոմպետենտությունը: Նույն հարցը վեց շաբաթից ավելի շուտ կրկնել չի կարելի: Բացի այդ, կա ոչ ռադիկալ քարտեզ հասկացությունը, այսինքն երբ աստղաբանը ցանկության դեպքում անգամ չի կարող պատասխանել ձեր հարցին: Պատասխանների ճիշտ լինելու հավանականությունը մոտ 90 տոկոս է: Սա պետք է միշտ հաշվի առնել:
Ցանկացած հարցի պատասխան կարելի է տալ: Կարևոր պայման է հարցի հստակ ձևակերպումը: Անպայման ստույգ ձևակերպում գտեք հարցին, առանց ավելորդությունների: Հորար հարց նշանակում է մեկ կոնկրետ հարց, այլ ոչ թե այնպիսին, որն իրենից ներկայացնում է մի քանի ենթահարցերի խճճված ու անորոշ թնջուկ:
Պատասխան կարող է տրվել օրինակ հետևյալ հարցերին՝
Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը «իքս» անձի հետ:
Ինչպիսի՞ն է հարաբերությունների զարգացման հեռանկարը:
Միասին կլինե՞նք արդյոք:
Կամուսնանա՞մ արդյոք «իքս» մարդու հետ:
Կստացվի՞ արդյոք կոնկրետ գործս:
և այլն:
Հորար աստղաբանությունը ՉԻ պատասխանում այսպիսի հարցերի
Ինչպե՞ս վարվեմ:
Ի՞նչ որոշում ընդունեմ:
Երբ եմ երջանիկ, հաջողակ լինելու:
Ա-ի՞ն ընտրեմ, թե Բ-ին:
Ե՞րբ եմ սիրահարվելու:
Ես երբևէ կամուսնանա՞մ:
Ե՞րբ կավարտվի պատերազմը:
Ե՞րբ կմահանա ազգականս:
և այլն:
Հարցին պատասխանելու համար պետք են հստակ տեղեկություններ՝
- Հարցը ծագելու վայրը, օրը, ժամը, րոպեն, կես րոպեի ճշտությամբ:
- Հարցի ձևակերպումը ճիշտ այնպես, ինչպես այն ձեր մեջ առաջին անգամ հնչել է, առանց ավելորդ ձևափոխումների:
- Բացատրեք ինչ նկատի ունեք և հակիրճ ներկայացնեք անձին, ում մասին հարց եք տալիս (հարկ չկա ասել նրա անունը, ուղղակի ձեր ինչն է՝ կոլեգա, ընկեր, սիրելի, ազգական և այլն), որպեսզի հասկանալի լինի քննարկվող հարցի ոլորտը:
- Անհրաժեշտության դեպքում ներկայացրեք անձնական տվյալները՝ ծննդյան տարի, օր, ժամ, րոպե, վայր:
Կրկնեմ ևս մեկ անգամ.
Հարցն իրոք պիտի հրատապ լինի, այն պիտի շատ հուզի, հետաքրքրի:
Լավ մտածեք հարցը տալուց առաջ, այն պետք է միանշանակ և հստակ լինի:
Հարցրեք հենց այն, ինչ ուզում եք իմանալ, ամաչելու կարիք չկա (օրինակ, եթե ուզում եք իմանալ, երբ եք ամուսնանալու, կարիք չկա հարցնել, երբ եք երեխա ունենալու, մտածելով թե մոտ մեկ տարի կհանեք ու իրական հետաքրքրությունը կբավարարվի) այլապես կստանաք սպասվածից տարբերվող պատասխան:
Ի վերջո, ես ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ ինքս որոշել պատասխանե՞լ հարցին, թե՞ ոչ: Դա աստղաբանի անջնջելի իրավունքն է: