Քիչ առաջ կրկին դիտեցի Անրի Վերնոյի հանճարեղագույն ստեղծագործությունը՝ «Մայրիկ» ֆիլմը, չհուզվելն ու կրկին անգամ այդ ցավը որպես հայ չվերապրելն անհնար է։
Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:
«Եվրոպական կինոյի ամենաթանկ կտորը»
«Վերնոյին, անշուշտ, հաջողվում է այնքան ցայտուն ու ճշգրիտ ներկայացնել կյանքը, որ հանդիսատեսի աչքերից ուղղակի արցունքներ են գլորվում»,-1994-ին գրում էր «Լը Մոն դը Պաղին»:
1991-ին Վերնոյը դերընտրության է հրավիրում Ֆրանսիայի լավագույն դերասաններին: Մոր դերի համար ընտրվում է անզուգական Կլաուդիա Կարդինալեն (ֆիլմում` Արաքսի), հոր դերը վստահվում է տաղանդավոր Օմար Շարիֆին (ֆիլմում` Հակոբ), այս շարքում են նաև Իզաբել Սադոյանը (Աննա` Ազատի մորաքույրը) և Նատալի Ռասելը (Գայանե` Ազատի մյուս մորաքույրը): Իսկ ահա Ազատի դերի համար պայքարում է ավելի քան 600 երեխա: Վերջապես Վերնոյը որոշում է 7-ամյա փոքրիկ Ազատի դերը վստահել Կեդրիկ Դուկետին, 12-ամյա Ազատը Թոմ Պոնսին է, 20-ամյան` Ստեֆան Սերվայսը: Իսկ Ազատի հիմնական կերպարը Վերնոյը վստահում է Ռիչարդ Բերիին:
Վերնոյը մեծ տեղ է տվել «Մայրիկի» երաժշտական ձևավորմանը և երկար փնտրտուքներից հետո վերջապես գտել իր ուզածը: Ֆիլմի երաժշտական մասը գերազանց է կատարել Ժան Կլոդ Պատին:
Ֆրանսիական «Փարիզյան խայծ» ամսագիրն արձանագրել էր, որ Վերնոյի ֆիլմը եվրոպական կինոյի ամենաթանկ կտորն է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=461080173909845&set=a.102597333091466.5773.100000235988289&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել