Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի բացառում, որ իր թիմի` Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մախաչկալայի «Անժիից» 0:4 հաշվով կրած պարտության պատճառներից մեկն էլ գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի առողջական վիճակն է:

«Անցյալ շաբաթ Պետրեսկուն հիվանդացավ և բաց թողեց մի քանի մարզում: Գուցե դա ազդեց: Բացի այդ, մամուլում անընդհատ շրջանառվող այն լուրերը, որ «Դինամոյում» մարզչական փոփոխություն է լինելու, ազդում են թիմի վրա»,-ասել է Բերեզովսկին «Sport-express.ru»-ի հետ զրույցում:

Ռոման Բերեզովսկին նշել է նաև, որ վերոնշյալ խաղում ամբողջ թիմն է վատ հանդես եկել.

«Դժվար է այդ խաղում որևէ մեկին առանձնացնել: Գրեթե ամբողջ թիմը վատագույն խաղ անցկացրեց: Մի փոքր քիչ են քննադատությունները Կոկորինի և Կուրանիի վերաբերյալ. վազում էին, փորձում էին, բայց չկար մեկը, ով նրանց փոխանցում կկատարեր: Կիսապաշտպանությունում և պաշտանությունում զազրելի խաղացին»,- ասել է Բերեզովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել