Ապրիլի 7-ն է: Մի գեղեցիկ ու լուսավոր տոն՝ նվիրված գեղեցիկ ու լուսավոր սեռին: Yerevan Mall-ը հաճելի անակնկալ էր որոշել մատուցել իր կին հաճախորդներին և ինչո՞ւ միայն կին, բոլոր-բոլորին: Yerevan Mall-ն այս երեկո կազմակերպել է մի գեղեցիկ ծրագիր՝ «Ֆրանսիական երեկո» խորագրով: Առևտրի կենտրոն մտնելիս Ձեզ անմիջապես համակում է ֆրանսիականության մթնոլորտը՝ գեղեցիկ ֆրանսիական երաժշտություն, ֆրանսիական մոտիվներով դեկորացիաներ, մնջախաղի արտիստներ, ովքեր հանդես են գալիս Կոկո Շանելի և Էդիտ Պիաֆի դերերում, գեղեցիկ ու հաճելի համերգ՝ կենդանի կատարումներով… 

20140407_18544520140407_19333720140407_19223720140407_18371220140407_185257

Բացի գեղեցիկ ու զգացմունքային մնջախաղային մանրապատումներից, Yerevan Mall-ը նաև գեղեցիկ համերգ էր կազմակերպել, որի ընթացքում հայկական շոու բիզնեսի աստղերը կատարում էին հանրաճանաչ ֆրանսիական հիթեր՝ Էդիտ Պիաֆի, Շարլ Ազնավուրի, Զազի, Պատրիսիա Կաասսի և այլ հռչակավոր ֆրանսիացի երգիչների երգացանկից: Համերգը մեծ հետաքրքրություն առաջացրեց հաճախորդների մոտ և արդեն հաշված րոպեներ անց, ատրիումն ու երկրորդ հարկի հարթակը լեփ լեցուն էին հանդիսատեսով: 

20140407_19055520140407_19020520140407_19101920140407_19011420140407_18582920140407_185811  20140407_185715Ավելացնեմ նաև, որ առևտրի կենտրոնում Ապրիլի 7-ի կապակցությամբ տոնական զեխչեր են հայտարարված տարբեր բրենդերի վաճառասրահներում, իսկ տարբեր խանութներից 20 հազար դրամի (առնվազն 4 միավոր 5000 դրամ արժողությամբ ապրանք) գնումներ անելու դեպքում կարող եք շահել ուղևորություն դեպի Փարիզ՝ 2 հոգու համար: Այս ակցիայի խաղարկությունը կկայանա սույն թվականի ապրիլի 27-ին: Ամփոփելով, կուզենայի ավելացնել, որ Yerevan Mall-ի ամեն անկյունում տիրում էր տոնական մթնոլորտ, որը համակում էր ինչպես մեծահասակներին, այնպես էլ մեր սիրելի փոքրիկներին :) Շնորհակալություն Yerevan Mall-ին այս գեղեցիկ միջոցառման համար և շնորհավոր բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնը, որն այսօր համեմվեց ֆրանսիական ռոմանտիկ երանգներով:

 20140407_191532

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել