Բոլորս էլ գիտենք, որ վաղը տոնելու ենք Վարդավառը:
Այդ տոնը գալիս է դարերի խորքից և մեր ժողովրդի մեծ մասի կողմի դա սպասված և սիրված տոն է (նամանավանդ փոքրիկների): Բայց կան մարդիկ, որոնք չեն սիրում և «կռիվ» են անում , երբ նրանց ջրում են: Ես գտնում եմ , որ եթե մարդը չի ուզում ջրվել, ուրեմն նրան պետք է հանգիստ թողնել, դա նրա իրավունքն է: Բայց դե մեր մենտալիտետը ուրիշա.... անպայման պետք է դարանակալենք, հետապնդենք և ջրեեեեեեեենք.... թե չե, ի՞նչ տոն:
Այստեղ ուզում եմ նկատել, որ այն մարդիկ (նամանավանդ աղջիկները), ովքեր չեն ուզում ջրվեն, սակայն տանից դուրս գալու անհրաժեշտություն ունեն (կամ էլ՝ հլա տենամ ով էդքան դուխ ունի , որ ինձ ջրի) թող ուշադիր հետևեն իրենց հաք ու կապին, եթե չեն ուզում հայտնվեն նկարում հայտնված աղջկա վիճակում...
Դե, իսկ նրանք ովքեր մասնակցելու են զվարճանքին, արդեն գիտեն թե ինչ վիճակում են հայտնվելու, ուստի նախորոք կմտածեն ինչ հագնել... բայց նրանց մեջ հաստատ կգտնվեն աղջիկներ, որոնք հատուկ այնպես կհագնվեն, որ ունենան բավականին բովանդակալից տեսք...
Դե ինչ, մաղթում եմ բոլորիս լավ տրամադրություն, ուրախ օր և լիիիիիքը լավ տպավորություններ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=176798669120412&set=a.114648565335423.17830.100003708404760&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել