ATM կեղծանվամբ հանդես եկող բրիտանացի նկարիչը Լոնդոնի հին տների, խանութների ու այլ շինությունների պատերի վրա նկարում է բնաջնջման եզրին հայտնված թռչունների պատկերներ՝ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: ATM-ը միշտ առանձնահատուկ սեր է տածել թռչունների հանդեպ: Լոնդոնում բնակվող այս շնորհալի նկարիչը ցանկանում է ուժերի ներածին չափով օգնել վտանգված թռչուններին: Նա իր արվեստի միջոցով բարձրաձայնում է այս թռչուններին սպառնացող վտանգի մասին: Նրա համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել Ջոն Ջեյմս Աուդուբոնի և Ջոն Գուլդի ստեղծագործությունները: ATM-ը թռչուններին փորձել է նկարել հենց այն վայրերում, որտեղից նրանք սերում են: Նրա ստեղծագործությունները այնքան ռեալիստական են, որ դրանց նայելիս թվում է, թե դիմացդ իրական թռչուններ են:
![]()



![]()
![]()
![]()



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



