Ինչ ուզում եք ասեք, մեկա Տիգրան Սարգսյանը ուրիշ էր
Էսօրվա «կարապի երգը» ինձ հուզեց, որ ճիշտն ասեմ... Թախծոտ էր ու անկեղծ մի տեսակ, մարդը ասում ա գնում եմ, ինձնից հետո էլ կմնա էն ինչ հետս չեմ տանում... ոչ ասում ա, որ ինքը բան չի տանում, ոչ կռուտիտ ա եղնում, որ աշխատավարձի հույսին ա մենակ ապրել, համել կրեատիվ ա... ո՞ր մի գնացող վարչապետն ա տենց բան արել... Ինովացիոն վարչապետ էր...
Ինովացիոն ասի հիշեցի...ArmTab-ը...էդքան կատակ արինք, ձեռ առանք, բայց դե որ օբյեկտիվ նայենք լավ բան ա... անպայման պիտի iPhone-ին մենակ բռենդի համար էդքան փող տա՞նք:
Ո՞ր մի վարչապետը «Բարով եկար սիրուն կռունկ» կերգեր...ղոռղոռ ձայնով, կամ կիթառ կնվագեր շվվցնելով (բայց մեր մեջ ասած շվվցնելուց ասում են փողերը քամուն ա տալիս, աչքիս դրա համար էր երԳրի վիճակը վաԴ)
Ո՞ր մի վարչապետն ա էդքան բոց արել ու ուրախացրել տարբեր հարթակներից:
Ու վերջապես, ո՞ր մի վարչապետն ա էդքան մեռելոց «պարգևել» հայոց ազգին... էնքան էր արել, որ ուզում էին «խեղճին» տանեն անդրաշխարհի նախագահ: