Araratnews.am-ը գրում է.
Աշխարհում 600 միլիոն մարդ ունի հեպատիտ արյունածին վիրուսը: Աշխարհում ամեն 11-րդն ունի հեպատիտ, մի քանի տարի անց ինֆեկցվածները կլինեն ավելի շատ եւ կավելանա մահացությունների թիվը: Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, դա գլոբալ խնդիր է:
Այս մասին այսoր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ , Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
«Հեպատիտ b-ն կառավարելի է համարվում, այն ունի վակցինա 156 երկրներումˋ այդ թվում Հայաստանում: Հեպատիտ c-ն չունի վակցինա, բայց համարվում է բուժելի վիրուս: Այսօր հեպատիտ c աշխարհում ունի շուրջ 200 միլիոն ազգաբնակչություն: Վարակման հիմնական միջոցը սեռական ճանապարհն է: Մեծ ինֆեկցում է նկատվում 20-40 տարեկան մարդկանց մոտ: Հեպատիտ b-ն եւ հեպատիտ c-ն արյունածին վիրուսներ են, արյունային ցանկած մանպուլյացիներ կարող են բերել այդ վիրուսին: Արյան փոխներարկում, փոքր կոսմետոլոգիական միջամտություններ, որոնք հիմա շատ տարածված են եւ վերջին ժամանակներս տարածում գտած դաջվածքների հետեւանքով»,-ասում է Ղազինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



