Բանանը 26-ամյա Քեյսուկե Յամադայի ամենասիրելի մրգերից է, սակայն նա ոչ միայն սիրում է բանան ուտել, այլև սքանչելի քանդակներ ստեղծել դրանից: Նա մասնագիտությամբ էլեկտրիկ է, սակայն ոչնչով չի զիջում պոֆեսիոնալ փորագրիչներին: Երբ նրան հարցնում են, թե ինչպես սկսեց զբաղվել բաննաների փորագրությամբ, նա պատասխանում է, որ ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Նրա կյանքում մի շատ ձանձրալի փուլ էր սկսվել: Ձանձրույթից ազատվելու համար Քեյսուկե Յամադան ձեռքն առավ գդալն ու ատամի փայտիկները և փորձեց մարդկային դեմք փորագրել կճպած բանանի վրա: Հետագայում նա ավելի բարդ պատկերներ սկսեց փորագրել: Ներկայումս նրա ստեղծագործությունների շարքում կան կենդանիների, հայտնի կինոնկարների ու մուլտֆիլմերի հերոսների քանդակներ: Քեյսուկեն բազմիցս հյուրընկալվել է տարբեր հեռուստաշոուներում և ուղիղ եթերում ցուցադրել իր ձեռքի շնորհքը: Յուրաքանչյուր քանդակի վրա նա ծախսում է 30 րոպեից մինչև մեկ ժամ: Սկզբնական շրջանում Յամադան լրջորեն չէր վերաբերվում իր հոբբիին, սակայն երբ նրա քանդակների լուսանկարները հայտնվեցին ճապոնական Pixiv կայքում, դրանք մեծ տարածում ստացան համացանցում: Անծանոթ մարդիկ կապ էին հաստատում Քեյսուկեի հետ և տարբեր գաղափարներ հուշում նրան: Երիտասարդ փորագրիչը ոգեշնչվեց նման բուռն արձագանքից և սկսեց ավելի շատ ժամանակ հատկացնել իր հոբբիին: Ամենազվարճալին այն է, որ հենց որ գլուխգործոցը պատրաստ է լինում, նա անմիջապես ճաշակում է բանանը:        

DVC00175

Banana Engraver

Banana Engraver

Banana Engraver

Banana Engraver

Yamada bananas

Banana Engraver

Banana Engraver

Banana Engraver

Yamada bananas

Yamada bananas

Yamada bananas

Yamada bananas

Yamada bananas

Yamada bananas

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել