«Ատլետիկոյի»` twitter-յան պաշտոնական էջի տարածած հաղորդագրության համաձայն, թիմի հարձակվող Դիեգո Կոստայի մոտ ախտորոշվել է աջ ազդրի հետին մկանի վնասվածք: Կոստայի մասնակցությունը` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղին հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղին Կոստան մասնակցեց ընդամենը 30 րոպե, որից հետո խաղադաշտում տեղը զիջեց Դիեգոյին: Հայտնի է, որ Կոստան վնասվածք էր ստացել դեռևս Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի` «Ատլետիկի» դեմ խաղում, սակայն որոշել էր մասնակցել կատալոնական թիմի դեմ հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել