1in.am-ը գրում է.

2014 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի կեսերին: Այս մասին հայտնել են Նոբելյան հիմնադրամում՝փոխացնում է ITAR-TASS-ը:

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում դափնեկրի անունը կհայտնի Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի նոբելյան կոմիտեն հոկտեմբերի 6-ին: Ֆիզիկայի և քիմիայի ոլորտում Գիտությունների թագավորական ակադեմիայի նոբելյան կոմիտեները մրցանակակիրներին կհայտարարեն հոկտեմբերի 7-ին և 8-ին: Հոկտեմբերի 10-ին Օսլոյում հայտնի կդառնա Խաղաղության նոբելյան մրցանակակիրը:

Գիտությունների թագավորական ակադեմիայի տնտեսական հարցերով նոբելյան կոմիտեն հոկտեմբերի 13-ին կհայտնի Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակակրին: Մրցանակը 1968-ին հիմնել է Շվեդիայի պետական բանկը: 

Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում դափնեկրի հայտարարման ամսաթիվը կորոշի ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել