Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք, սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկեր ներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ, փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ: 
Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ, չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին տրամադրել է հենց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները, որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել