1in.am-ը գրում է.

Հուրախություն գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի բոլոր երկրպագուների՝ Bild-ը տեղեկացնում է, որ վերջին օրերին նրա վիճակը զգալիորեն բարելավվել է: 

«Միխայելին երկար ճանապարհ է սպասվում, սակայն մենք ամեն կերպ նրան աջակցում ենք ու հուսով ենք արագացնել նրա առողջացումը»,- հայտարարել է Շումախերի ներկայացուցիչ Սաբինա Կեմը: 

Ինչպես գրում է Bild-ը, ի հեճուկ ավելի վաղ հրապարակված անհանգստացնող հաղորդագրությունների՝ մարզիկի վիճակի մոտ առաջընթաց նկատվում էր դեռ հունվարի վերջից: 

«Միխայելը պարբերաբար գիտակցության է գալիս ու արձագանքում շրջապատող աշխարհին: Իհարկե, մեզ սպասվում է դեռ լուրջ աշխատանք, սակայն Գրենոբլի կլինիկայի անձնակազմը վստահ է, որ Շումախերին կհաջողվի դարձյալ ոտքի կանգնել»,- հայտարարել է ավտոարշավորդի ներկայացուցիչը: 

«Մենք շատ շնորհակալ ենք Միխայելի երկրպագուներին աջակցության համար: Այդուհանդերձ, մենք չէինք ցանկանում հրապարակել Շումախերի ներկայիս կյանքի մանրամասները»,- ասել է Սաբինա Կեմը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել