Այն նույն ժամանակահատվածում, երբ մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմում են ՀՀ նախագահին՝ խնդրելով փրկել Սևանը, նույն այդ ժամանակահատվածում Կառավարությունը շարունակում է իր բիզնես պրոյեկտը՝ հերթական հարվածը հասցնելով Սևանին: Նախագահի պատասխանը դեռ չստացած՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Սևանում ձկնաբուծության զարգացման ծրագիրը: Մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշել է բնապահպանության նախարարը, նվազեցվելու է Արարատյան դաշտավայրի շրջակայքում գործող ձկնաբուծարաններին մատակարարվող ջրի ծավալները, ինչն իր հերթին ապացուցում է, որ այս ծրագիրը պետության կողմից ֆինանսավորվող մեծ բիզնես է և ուրիշ ոչինչ: Ցավոք, այս անգամ այդ բիզնեսը կարող է ճակատագրական լինել Սևանի համար: Պետք է բոլորով պայքարենք ինչպես կենսաթոշակային կամ այլ դրամաշորթությունների դեմ, այնպես էլ նշված խնդրում, քանզի եթե մեզանից գողանան Սևանը, ոչ դատարանով, ոչ էլ վտարելով, այլևս ոչ մի կերպ այն վերադարձնել չենք կարող:
Փրկենք Սևանը միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել