Մի քիչ քայլենք ու խոսենք Բոինգ 777-ի մասին:

Մարտի 8-ին բոլորս իմացանք, որ Բոինգ 777 մակնիշի ինքնաթիռ է կորել, որտեղ կար 227 ուղևոր և անձնակազմից 12 հոգի: Մի քանի օր որոնողական աշխատանքները ոչինչ չտվեցին, այ դրանից հետո սկսվեց կինոն: 
Վարկածներ՝

1.Հավանաբար ինքնաթիռը ընկել է օվկիանոսը, որովհետև արբանյակից արված նկարները այնտեղ մեծ չափերի իրեր են ցույց տալիս, որոնողական աշխատանքները այդտեղ ոչինչ չտվեցին, սակայն ուղևորների բարեկամներին SMS-ների միջոցով տեղեկացրել էին արդեն, որ իրենց բարեկամները մահացել են:

2.Ինքնաթիռի մասին սկսեցին շրջանառվել միստիկ տեղեկություններ: Մի մասը հիշեց բերմունդյան եռանկյունու առեղծվածը ու սկսեց այդ վարկածը առաջ տանել, իսկ մեկ այլ հատված ասեց, որ ինքնաթիռում 20 չինացի գիտնական կար, որոնք զբաղվում էին պարանորմալ երևույթներով, ու ինքնաթիռը անհետացել կամ անտեսանելի է դարձել այդ գիտնականների ու ԱՄՆ-ի պատճառով:

3.Ինքնաթիռը առևանգել են ու գտնվում է մեկ այստեղ, մեկ այնտեղ. վերջին լուրերի համաձայն՝ գտնվում է Աֆղանստանում, մարդիկ մահացած չեն, իսկ այն նույն 20 չինացիները չկան:

Նշեմ, որ ինքնաթիռի որոնման աշխատանքներին մասնակցում է «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը: Այս ամենից եզրակացություն, որ Հոլիվուդը շատ արագ է աշխատում, և նոր ֆիլմը այս երեք վարկածներից մեկով իրեն սպասեցնել հաստատ չի տա: Նամանավանդ, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմը ինքը ֆենթզի է, իսկ ֆենթզի տարբերակ այստեղ արդեն կա, մնում է գումար ու դերասաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել