Ինչպես և գիտեք, Samsung ընկերությունը այս տարի ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ Galaxy S5-ը: Իսկ հիմա ընկերությունը պատրաստվում է ներկայացնել այդ սմարթֆոնի mini տարբերակը: Այսօր մենք կխոսենք mini տարբերակի առանձնահատկությունների մասին:
Samsung Galaxy S5 mini-ն ստացել է SM-G800 ինդեքսային անվանումը: Բացի այդ, այն ստացել է 4.5-դյուրմանոց Super AMOLED դսիփլեյ՝ 1280 х 720 պիքսել ընդլայմամբ, ինչպես նաև Qualcomm պրոցեսոր, սակայն տարբերակը դեռ հայտնի չէ: Ըստ երևույթի՝ կլինի Snapdragon 400 քառամիջուկ տարբերակը:
Մյուս տեխնիկական բնութագրիչների մեջ մտնում են 8ՄՊ հիմնական տեսախցիկը, 2ՄՊ դիմային տեսախցիկը, 1.5ԳԲ օպերացիոն և 16ԳԲ ներքին հիշողությունները: Սակայն microSD քարտի միջոցով ներքին հիշողությունը հնարավոր է մեծացնել: Ստացել է նաև 2100մԱ/ժ հզորությամբ մարտկոց: Սարքը կաշխատի Android 4.4 KitKat ՕՀ-ով:
Ըստ երևույթին՝ այստեղ կբացակայի զարկերակային ցուցիչը և մատնահետքերի սկաները: Galaxy S5 mini-ի թողարկումը կլինի մայիս կամ հունիս ամիսներին: