Yerkir.am-ը գրում է.
ՍԴ-ի որչոշման պես որոշումներն են, որ գալիս են ամրապնդելու երկրում իրավակարգն ու ժողովրդավարությունը, ամրապնդում են իրավական պետության հիմքերը, որ ցուցյ են տալիս, թե երկրում պետական կառավարման համակարգում զսպումների ու հակակշիռների մեխանզիմներն ինչպիսին են. Որպես իրավաբան եւ որպես ՀՀ քաղաքացի ՍԴ որոշման նկատմամբ իր դիրքորոշումն այսօր լրագրողներին ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, թե ՍԴ որոշումը փորձաքար է, թե որքանով այդ զսպումների ու հակակշիռների համակարգն արդյունավետ կգործի երկրում: Այնուհետեւ Հրայր Թովմասյանը համոզմունք հայտնեց, թե ՍԴ այս որոշումը կարող է օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլեւ մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար, ուսումնական դասագրքերում իր տեղը կգտնի եւ ուսումնասիրության առարկա կդառնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



