Panorama.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի համաձայն, մարդու կամքին հակառակ չեն կարող նրա սեփականությունը հանդիսացող աշխատավարձից գանձումներ կատարել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում դիմող պատգամավորների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով պաշտոնյաների այն հայտարարությունները, թե 5 տոկոս գանձումները պարտադիր են լինելու մինչև սեպտեմբերի 30-ը:
Նկատենք, որ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի համաձայն, ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան»:
«Այն պնդումները, որ պարտադիր գանձումները շարունակվելու են, Սահմանադրական դատարանի որոշման հետ որևէ կապ չունի», -ընդգծեց Զեյնալյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



