Lragir.am-ը գրում է.
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձ է տեղի ունեցել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Դատական գործով անցնող Մուշարաֆը ողջ է մնացել, պայթյունը տեղի է ունեցել նախքան նրա ավտոմեքենան կանցներ տվյալ վայրով: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի վերցրել իր վրա: Մուշարաֆը Պակիստանի նախագահ է եղել 1999-2008 թվականներին: Նախագահական ժամկետի ավարտից հետո նա հեռացել է երկրից, սակայն անցյալ տարվա մարտին վերադարձել էր ընտրություններին մասնակցելու համար: Նրա դեմ, սակայն, դատական գործ է բացվել մի քանի հոդվածներով, այդ թվում, դավաճանության:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/97289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



