Yerkir.am-ը գրում է.

Մարտի 21-ից Քեսաբը Սիրիայի ընդդիմադիր ուժերի հսկողության տակ է: Գյուղաքաղաքը ամբողջովին ամայացած է, իսկ կողքի Գարատուրան գյուղում մնացած մի քանի տարեցներն էլ տեղահանվել են ընդդիմադիր ուժերի կողմից: Գարատուրանցիների հավաքական երթը դեպի Լաթաքիա տեղի ունեցավ մարտի 22-ին: Երկու քույրեր` 84-ամյա Սաթենիկ ու 82-ամյա Սրբուհի Թիթիզյանները չկարողացան հասնել դեպի Լաթաքիա  հեռացող քարավանին: 

Նախորդ երկուշաբթի օրը ընդդիմադիրները նրանց իրենց տներից դուրս հանեցին և, Յայլատաղի սահմանակետով անցկացնելով, հանձնեցին Թուրքիայի իշխանություններին: Յայլաթաղի գավառապետության և Թուրքիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ` երկու քույրերը փոխադրվեցին  հայաբնակ Վաքըֆլը գյուղ: Նրանք տնից դուրս էին եկել, կարծելով՝ Լաթաքիա են գնալու, և երբ բերվել էին Թուրքիա,  շփոթության էին մատնվել և  հայտնվել սարսափի մեջ: Թիթիզյան քույրերի հետ միասին Թուրքիա էր տեղահանվել նաև  90-ամյա Իսման Նիզար անունով մի արաբ:

Գավառապետ Թուրան Յըլմազն ու ոստիկանապետ Աքիֆ Գըզըլքայան դիմավորեցին նրանց և երեկոյան ժամերին հասցրեցին հայկական Վաքըֆլը գյուղ (Մուսա լեռում մնացած միակ հայկական գյուղ):   Տեսեք, թե նրանք ինչպե՞ս պատմեցին ցավալի իրողությունը:   -Վստահ չեմ՝ երկուշաբթի էր, թե՝ երեքշաբթի: Մեկ շաբաթ էր, ինչ հայերը հեռացել էին Քեսաբից: Մորուքավոր, հսկայակազմ, երկար մազերով մարդիկ եկան մեր տուն: Բնականաբար, սոսկացինք: Տունը խուզարկեցին, զենք էին փնտրում: Նրանք թուրքախոս էին: Հաջորդ առավոտյան արաբախոսներ էլ եկան ու դիմեցին մեր հարևան Ստալինին` մեզ  թարգմանելու համար: Նրանք ասացին, որ վաղը առավոտ շուտ գալու են՝ մեզ Լաթաքիա տանեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել