Armtimes.com-ը գրում է.
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակած իր որոշմամբ բավարարեց ԱԺ 36 պատգամավորի դիմումը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մոտ մեկ տասնյակ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական: Հանրային շրջանակներում որոշման հրապարակմանը հաջորդած ուրախությունը, սակայն, արագ մարեց, որովհետեւ ուշադիր դիտորդները նկատեցին, որ Գագիկ Հարությունյանի կողմից մեկուկես ժամանոց ընթերցանության միջոցով հրապարակած որոշումը ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի պատգամների մեջ: Այսօր շատերն են ուզում հասկանալ, թե ՍԴ որոշումը ինչ է նշանակում եւ նշանակելու գործնական կիրառման մեջ: Տարօրինակ չթվա, բայց այդ հարցի պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը ս/թ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Կուտակային կենսաթոշակների մասին հարցին պատասխանելիս:
Հաջորդիվ մեջբերում ենք Սերժ Սարգսյանի խոսքերը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Որեւէ մեկը չի կարողասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մերամենախիստ քննադատներն ասում են չէ՞, որբարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այնմի թեզը ճիշտ չէ (…) Ես չեմ բացառում, միգուցե, այդօրենքում կան անհարթ իրավաբանական ձեւակերպումներկամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում: Բայց եթեորեւէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալականփաստաթուղթ գրելու եւ միանգամից տանելու ու դնելուհանրային քննարկման, եւ հետո այնտեղ որեւէ մեկըխրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմհավատում: Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝կարող են լինել անհաջող ձեւակերպումներ. մենք պատրաստենք այդ անհաջող ձեւակերպումներն ուղղել: Իմաստը, վստահեմ, որ չի փոխվելու, եւ այդ որոշումը բոլորիս համարանհրաժեշտություն է: (…) Անպայման անելու ենք»(մեջբերման ավարտը):
Դժվար է, ուրեմն, չնկատել, որ Գագիկ Հարությունյանի մեկուկես ժամանոց տեքստը համահունչ է Սերժ Սարգսյանի պատգամներին, եւ ժամուկեսանոց որոշումը ընդամենը արձանագրումն էր այն բանի, թե որոնք են անհաջող ձեւակերպումները, եւ որ ձեւակերպումները պետք է ուղղվեն: ՍԴ որոշումը այս իմաստով մոտավորապես կանխատեսելի է դարձնում կառավարության հետագա գործողությունները: Կկատարվեն օրենսդրական փոփոխություններ, որոնցից հետո պարտադիր կուտակային բաղադրիչը կգանձվի ոչ թե որպես պարտադիր կուտակային վճար, այլ որպես պարտադիր սոցիալական վճար: Եւ սա թափանցիկ կերպով ակնարկվում էր Գագիկ Հարությունյանի հրապարակված որոշման մեջ: Սոցիալական ապահովության պարտադիր վճարի գաղափարը կարմիր թելի նման անցնում էր ՍԴ որոշման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



