Araratnews.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պատրտադիր համակարգի օրենսդրության որոշ դրույթներ համարեց հակասահմանադրական և ժամանակ տվեց մինչև սեպտեմնբերի 30-ը դրանք շտկելու համար:
Վարչապետը նշեց, որ ձևավորելու են աշխատանքային խումբ, որը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կներկայացնի ԱԺ: Նա կոչ արեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցել իրենց հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակելու համար: «Հրավիրում ենք նրանց երկխոսության»,- ասաց վարչապետը: Նա շեշտեց, որ ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով մինչ այսօր կար, շարունակելու է գործել, մինչև դրանում փոփոխություններ կատարելը կամ մինչև սեպտեմբերի 30-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



