1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հուզված էր Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջին խաղից հետո:

«Այս պարտությունը ցավ է պատճառում: Խաղը շատ վատ ընթացավ մեզ համար: Մեր թիմը թույլ տվեց «Ռեալ»-ին օգտագործել առաջին իսկ հնարավորությունը: Այնուհետև մեր հակառակորդը անհավանական անհատակա վարպետություն ցուցադրեց: 

Սակայն ես վստահ եմ, որ պատասխան խաղի ժամանակ արժանապատիվ դիմակայություն կցուցաբերենք: «Բորուսիա»-ն կանի ամեն հնարավորը` հաղթանակի հասնելու համար»,- ասել է Վացկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել