«Ինչպես տեղեկացանք մեր լավատեղյակ աղբյուրներից. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մշակույթի նախարարության կողմից գաղտնի պահվող թեկնածուներից մեկը 1985թ-ին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, պետական և կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է, ում էլ հովանավորում են մշակույթի նախարարն ու Արմեն Սմբատյանը։ 
Վերջինս, ասում են, աշխատել է Եգիպտոսում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, ՌԴ քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և երբեք չի ապրել Հայաստանում։ Մինչդեռ մրցութային պարտադիր պայմաններից է ՀՀ քաղաքացիությունը, թե այդ հարցը նախարարության կողմից ինչպես է լուծվել կամ, ավելի ճիշտ՝ կոծկվել, դեռ հայտնի չէ։

Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս դեպքում Արմեն Սմբատյանի շահն այն է, որ հետագայում իր տղային՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին սահուն կերպով տանի Օպերա, բայց արդեն որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել